ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


22 տարեկան Մարինեն սիրած տղամարդուն հասնելու համար խմբակային բռնաբարություն է կազմակերպել

ՎԻԴԵՈ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է Մարինե Գասպարյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Մարինեն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ոստիկանությունում տվել է հանցագործության մասին սուտ հաղորդում, որը զուգորդվել է ծանր հանցագործության համար մարդկանց մեղադրելով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Ա. Գ.-ն Մարինեի հետ տևական ժամանակ ինտիմ կապի մեջ է եղել: Այնուհետև ընտանեկան խնդիրներից խուսափելու համար 2013 թվականի նոյեմբերի սկզբից տղամարդը հրաժարվել է Մարինեի հետ հանդիպելուց, ցանկացել է խզել նրա հետ ունեցած հարաբերությունները:

Մարինեն Ա. Գ.-ի բարեկամ, նույնպես Ա. Գ. սկզբնատառերով երիտասարդին է դիմել իրեն ու նախկին սիրեկանին հաշտեցնելու խնդրանքով, բայց բարեկամ Ա. Գ.-ն ոչ միայն չի կատարել Մարինեի խնդրանքը, այլև ընդհանրապես հրաժարվել է այդ հարցով միջնորդ լինելուց:
Մարինեն խիստ վիրավորվել է:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, դեկտեմբերի 8-ին մարզի գյուղերից մեկի տարածքում գտնվող տնակում Մարինեն իր կամքով երկու Ա. Գ.-երի հետ մեկական անգամ սեռական հարաբերություն է ունեցել, ապա վրեժխնդրության հողի վրա հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել՝ երկու Ա. Գ.-երին միանգամից մեղադրելով սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարելու և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Մարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մարինեի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular