ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձը տապալվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բռցքամարտի ֆեդերացիայի և այն նախագահելու առնչությամբ կազմակերպված ոչ օրինաչափ ընտրությունների թեման կարծես թե հանգուցալուծվում է: Բանն այն է, որ այսօր, ՀԲՖ հայտարարության համաձայն, գումարվել էր մամուլի ասուլիս, որի թեման արձագանքն էր ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից, ուսումնասիրություններից հետո արձանագրած խախտունմների վերաբերյալ: Ի հեճուկս բազմաթիվ փաստարկների, ՀԲՖ ղեկավարությունը կրկին իր «ռեպերտուարի» մեջ էր և փորձում էր ամեն ինչ հերքել և ներկայացնել այնպես, ինչպես հարմար է հենց իրենց: Սակայն պետք է նշենք, որ նման մտածելակերպն ու տրամաբանությունն առնվազն ծիծաղելի է, քանի որ ըստ ժողովրդկաան ասացվածքի «ստի ոտքը կարճ է» և այն բացահայտելը այն էլ այս դեպքում, ընդամենը րոպեների հարց է: Նախ ՀԲՖ ղեկավարությունը փորձեց հակադարձել բոլոր այն մեղադրանքներին, որ հնչեցվել էին իրենց և իրենց կողմից կազմակերպված ընտրությունների վերաբերյալ, ինչն էլ ավելի ծանր կացության մեջ գցեց նրանց: Բանն այն է, որ ասուլիսից հետո ՀԲՖ նախագահի խոսքերը փաստացիորեն հերքվեցին այն բանից հետո, երբ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրապարակեց AIBA-ի կողմից նրանց ուղարկված նամակը, որում ասվում է, որ նրանք պատրաստվում են հանձնաժողով ուղարկել Հայաստան, ովքեր մանրակրկտորեն կստուգեն և խախտումների հաստատման դեպքում կգործեն համապատասխան ընթացակարգով: Եվ իզուր չէր Հ. Ռոստոմյանի զարմանքն առ այն, թե այդքանից հետո, ինչպե՞ս կարող էր AIBA-ն շնորհավորել ՀԲՖ նախագահին վերընտրվելու կապակցությամբ, ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարում էր նույն ինքը ՀԲՖ նախագահը: 
ՀԲՖ նախագահի բազմաթիվ իրարամերժ հայտարարություններից մեկը փոշիացնող առաջին հակափաստարկը սա էր:
Այնուհետև ՀԲՖ նախագահը հայտարարեց նաև, որ 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնած հայ բռնցքամարտիկների մարզահագուստի խնդիրները ինքն է հոգացել և որ ֆեդերացիային ՀԱՕԿ-ը օգնություն չի ցուցաբերել: Այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը ինչպես և մեջբերել է ՀԱՕԿ քարտուղարը, քանի որ կոմիտեն հոգացել էր մարզիկների մարզահագուստի խնդիրները, նրանք ստացել են դրանք, սակայն նույն ՀԲՖ նախագահի խնդրանքով, իր կողմից ուղարկված մարզահագուստով են մեր մարզիկները ռինգ դուրս եկել, քանի որ ինչ-որ կոմերցիոն պայմանավորվածություններ է ունեցել: Ռոստոմյանը ընդառաջել է նրան, սակայն հիմա հայտարարել, որ ՀԱՕԿ-ը չի օգնել և ինքն անձամբ է լուծել այդ խնդիրը, առնվազն ազնիվ չէ, չստացված և շուտ բացահայտված ինքնագովազդի անհաջող փորձ:
Իհարկե ՀԱՕԿ քարտուղարը բազմաթիվ դիտողություններ է արել նույն ՀԲՖ նախագահին իր հայտարարության մեջ, որին անդրադառնալու կարիք էլ չկա, քանի որ արդեն իսկ ամեն ինչ պարզ է, սակայն պետք է արանագրել նաև, որ ի դեմս այդ բազմաթիվ սուտ հայտարարությունների, ներկայում ՀԲՖ-ն կանգնած է նաև լուրջ ներքին տարաձայնությունների շեմին: Մի շարք ականավոր մարզիկներ և մարզիչներ դեմ են նման ֆեդերացիայի նախագահ ունենալուն և որակել դա որպես այլակարծություն, ինչպես ասեց այսօրվա իր խոսքում ՀԲՖ նախագահն ուղղակի անտրամաբանական է: Լուրջ դժգոհություններն ու անվստահությունը մտահոգվելու, այլ ոչ թե ուրախանալու առիթ են, քանի որ մեկը չի, երկուսը չի, բազմաթիվ են և բոլորի խնդիրը մեկն է, նոր արդար և ազնիվ ընտրությունների կազմակերպումը, որը վստահ ենք մոտ ապագայում, AIBA-ի Հայաստան ժամանելուց հետո այդպես էլ կլինի:
Ինչևէ խորհուրդ ենք տալիս արկածախնդրության և իրականությունը աղավաղելու անհաջող փորձերի փոխարեն, լուրջ մտածել սեփական թերությունների և բացթողումների մասին, ինչի արդյունքում այսօր բռնցքամարտը ուղղակի չի հասցնում հայստանյան մյուս մարզաձևերի հետևից, իսկ դրա լուծման տարբերակը մեկն է ու ակնհայտ. Ով արդյունք ցույց չի տալիս, պետք է իր տեղը զիջի: Սպորտի զարգացման կարևորագույն աքսիոմաներից մեկն է, որը Հայստանում կիառելու պարագայում է, որ այսօր ունենք այնպիսի մարզիկներ, որոնք իրենց մարզաձևում լուրջ վարկանիշ ունեն և դասվում են աշխարհում լավագույնների շարքերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular