ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը նոր ֆեդերացիայի հիմնումը կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որոնք անցել են անօրինական պայմաններում: Ընտրություններից անմիջապես հետո այս մասին բարձրաձայնեցին թե՛ ֆեդերացիայի հետ անմիջականորեն առնցվող մարզիչներ ու մարզիկներ, թե՛ մարզաշխարհի այն ներկայացուցիչները, ովքեր քաջատեղյակ են ֆեդերացիաների նախագահների ընտրություններին վերաբերող ներքին կանոնադրությանը: Հարցի վերանայման և արդարացի ճանապարհով ընտրությնուներ կազմակերպելու ակնկալիքով Բռնցքամարռտի ֆեդերացիայի անդամները դիմել էին ՀԱՕԿ-ին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, քանի որ ըստ վերոնշյալ կանոնադրության՝ նախագահի ընտրությունը վավեր է դառնում միայն ՀԱՕԿ-ի կողմից հաստատվելուց հետո:
Կայացած ժողովի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին մի շարք խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ; Մասնավորապես Հայաստանի բռնցքամարտի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարզիչներ, որոնք ունեին քվեարկելու իրավունքներ, չեն տեղեկացվել ընտրության մասին: Այնուհետև այս քվեարկլութոյւնը անցել է բաց ընտրակարգով, այնինչ կանոնակարգը պահանջում էր, որ այն լինի փակ՝ ընդ որում՝ անտեսվել ու չեն հայտարարվել նաև «դեմ» քվեարկությունները՝ իբրև թե միաձայն անցել է միակ թեկնածուն: Իսկ ֆեդերացիայի նախագահի թեկնածուն միակն էր, որովհետև նրանից բացի մեկ այլ թեկնածուի հայտ ներկայացվելը խոչընդոտվել է ֆեդերացիայի կողմից՝ ևս պատշաճ ժամանակահատվածում տեղյակ չպահելով:
ՀԱՕԿ նախագահը, ծանոթանալով խնդրին, խոստացավ մեկ շաբաթվա կտրվածքով հարցին լուծում տալ, իսկ մարզաշխարհի ներկայացուցիչները որպես միակ արդարացի լուծում ակնկալում են նոր ընտրությունների անցկացում, որը պետք է համապատասխանենի ընդունված կանոնակարգին, ինչպես նաև հաշվի կառնվի բոլորի կարծիքը: Գագիկ Ծառուկյանը անմիջապես ձեռնամուխ է եղել հարցի լուծմանը և այն քննարկել է ՀՀ սպորտի նախարարության հետ: Այնուհետև այս մասին երեկ խոսեց նաև նախարար Լևոն Վահրադյանը, ով նշեց, որ իսկապես եղել են օրինախախտ ընտրություններ ու թույլ են տրվել կոպիտ խախտումներ:
Խնդրին վերջնական ու անկողմնակալ լուծում տալու համար նախարարը դիմել է անգամ Միջազգային բռանցքամարտի ֆեդերացիային: Վերջինիս կողմից արդեն կա արձագանք: AIBA-ի հանձնաժողովը կժամանի Հայաստան՝ ուսումնասիրելու խնդիրը, ինչպես նաև ՀԱՕԿ-ի հետ միասին կկազմակերպեն ու կվերահսկեն նոր ֆեդերացիայի ընտրությունները:
Ասել է թե՝ թույլ տրված անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը նոր ֆեդերացիայի հիմնումը կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular