ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմազանովի խոսքով` «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան խնդրահարույց է Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը շատ դրական հարաբերություններ է հաստատում Իրանի և ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Համաձայնագրով նախատեսված է, որ Կասպից ծովի տարածքում պետք է բացառվի այլ երկրների ու կառույցների ռազմական ներկայությունը: Այսինքն` սա փաստացի ռազմական համաձայնագիր է այն երկրների միջև, որոնցից երկուսը մեր հարևաններն են: Կոնվենցիայի ստորագրման հանգամանքը վստահություն կտա Ադրբեջանին` իր պատերազմական հռետորաբանությունում»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, և պետք է դրանք վերադարձնել կայուն վիճակի:

«ՀՀ-ի համար ամենաառանցքային հարցը մնում է անվտանգության և Արցախյան խնդրի կարգավորման հիմնահարցը: Հայ-ռուսական հարաբերություններում լավագույն ժամանակները չեն: Մենք պետք է դրանք վերադարձնենք նույն կառուցողական և փոխվստահության փուլ: Ի տարբերություն նրա, որ մենք այսօր այդ հարաբերություններում տեսնում ենք որոշակի լարվածություն: ՌԴ-ն, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրում ու ամրացնում իրենց հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Օգոստոսի 12-ին «Կասպյան հնգյակի» առաջնորդները Ակտաուում Կասպից ծովի իրավականկարգավիճակի մասին կոնվենցիա ստորագրեցինորի շուրջ աշխատանքներն ընթանում էին1996 թվականից

Ըստ կոնվենցիայի նախագծի՝ Կասպից ծովի վերին շերտի ընդհանուր մակերեսը մնում էկողմերի ընդհանուր օգտագործման տրամադրության տակիսկ ծովի հատակն ու միջին շերտըբաժանվում են հարևան պետությունների միջևմիջազգային իրավունքի և փոխադարձհամաձայնության հիման վրա:

Փաստաթուղթը նաև արձանագրում է Կասպից ծովում արտատարածաշրջանայինտերությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունըև սահմանումոր հինգմերձկասպյան երկրները պատասխանատու են ծովում անվտանգությունը պահպանելու՝ դրառեսուրսների կառավարման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular