ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Մանուկյանի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ նրա, Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս լրատվական կայքերից մեկին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հարցազրույցը տասը տարի առաջվա դեպքերը հիշեցրեց: Մարտի մեկին առնչվող յուրաքանչյուր խոսք կարևոր է, առավել ևս ուշադրությունից պետք չէ բաց թողնել ժամանակին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց գնահատակնները, թեթև ակնարկներն ու ինչ-որ տեղ նոր իշխանություններին ուղեցույց հանդիսացող հուշումները: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Հովհաննես Մանուկյանի հեռանալը ժամանակին շատ քննարկվեց, կապվեց Մարտի մեկի դեպքերի առիթով նրա տված հարցազրույցի, ինչպես նաև այդ տարիների իշխանություններին հակառակվելու հետ: Վիքիպեդիայում Մարտի 1-ի դեպքերի և նրա հրաժարականի միջև ուղիղ կապ է երևում: Այսպես, ըստ Վիքիպեդայում հրապարակվածի՝ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ, հետախուզում հայտարարվեց ընդդիմության բազմաթիվ առաջնորդների նկատմամբ, լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն Հովհաննես Մանուկյանը հորդորեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքական կոմպրոմիսի գալ, առաջարկեց ազատել դատապարտյալներին և դատական գործը կարճել։ Մանուկյանը պաշտպանում էր իր տեսակետը, նախագահ Քոչարյանը վճռեց շարունակել սկսված գործընթացը, գործադիր իշխանությունը որոշեց նահանջ կատարել։ 2008 թվականի սեպտեմբերին ՀՀ գլխավոր դատավորը Սահմանադրության համաձայն ներկայացրեց իր հրաժարականը Հայաստանի Հանրապետության նոր նախագահին։ Նախագահն արագ հաստատեց հրաժարականը և անմիջապես ՀՀ վճռաբեկ դատարանի նոր նախագահ նշանակեց։ Ժամանակագրական առումով փաստորեն Մանուկյանը հրաժարական է տվել ՎԴ նախագահի պաշտոնից շատ ավելի վաղ, քան մարտի մեկի գործերը կհասնեին Վճռաբեկի քննությանը: Հայտնի է նաև, որ մարտի մեկի գործերով նա լուրջ տարաձայնություններ է ունեցել քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ, որոնք փորձել են ճնշում գործադրել դատավորների վրա։ Դատավորների շրջանակում մինչ օրս խոսում են, որ մի քանի քրեական գործերով արդարադատության իրականացմանը միջամտելու փորձերը կանխելու արդյունքում դատարանները կարողացան արդարացնել կամ էականորեն մեղմել Մարտի մեկի գործերով անցնող անձանց պատիժները, օրինակ ԱԱԾ նախկին պաշտոնյա Հովհաննես Ղազարյանինը, իշխանություններին քննադատող լրագրողներից ոմանց ակտիվիստ հարազատներին, ովքեր ավելի շատ հետապնդվում էին լրագրող բարեկամներ ունենալու համար: Նկատենք, որ հունիս ամսին նա հարցազրույց է տալիս «Հայկական Ժամանակ»-ին և լինելով երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը` իր համակրանքն է հայտնում ժողովրդական ըմբոստության շարժման նկատմամբ: Սրանից հետո իշխանական վերնախավի վերաբերմունքը կտրուկ փոխվում է նրա նկատմամբ: Կա ևս մեկ փաստ, որն այսօր դադարել է համարվել զուտ կուլիսային խոսակցություն. Վճռաբեկ դատարանի տասնամյակին նվիրված պաշտոնական համերգին Սերժ Սարգսյանին Հովհաննես Մանուկյանն առաջարկել է համաներում կիրառել Մարտի մեկի գործերով, Սարգսյանը համերգի կեսից թողել հեռացել է, դա եղել է վերջին վճռորոշ խոսակցությունը մարտի մեկի դեպքերի մասին, որից հետո հրաժարականի փաստն արդեն ժամանակի հարց էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular