ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությունը դեռ չի հաղթել, հաղթական մի շնչով ամեն ինչ հնարավոր չէ սրբել. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որքան էլ փորձի մոբիլիզացնել հակահեղափոխական ուժերին, քաղաքական առումով հաջողության հասնելու շանս չի ունենա, բայց իշխանություններն էլ պետք է այս իրադարձություններից դասեր քաղեն:

«Հակահեղափոխականները պարզապես օգտվեցին նրանից, որ Քոչարյանին ներկայացված ՀՔԾ մեղադրանքները խոցելի կետեր ունեն, և նրա խափանման միջոցը փոխեցին: Եվ հիմա պետք է դա փորձեն ներկայացնել որպես լուրջ հաղթանակ, որպես նոր իշխանությունների թուլություն և փորձեն համախմբել իրենց ուժերը: Ամեն դեպքում ճիշտ ժամանակ չեն ընտրել, որովհետև նոր իշխանությունները դեռ վայելում են հասարակության անվերապահ աջակցությունը, օգոստոսի 17-ին կերևա: Կարծում եմ՝ նոր իշխանությունների փոքր-ինչ սասանված, թուլացած դիրքերը կամրանան:

 
 

Ուրիշ բան, որ նոր իշխանությունները պիտի դասեր քաղեն սրանից, ավելի լրջորեն մոտենան այս հարցերին և փորձեն ամրապնդել իրենց դիրքերը: Իրենք փորձեցին հաղթական մի շնչով, հարվածով սրբել ամեն ինչ, բայց պարզվեց, որ դա շատ կարծր է, շատ դժվար է, դա սխալ է: Հետևողական, խելացի, մտածված աշխատանք է պետք և գումարած դրան՝ հասարակական լայն աջակցություն, հակառակ պարագայում ոչինչ չի ստացվի»,-մանրամասնեց քաղաքական վերլուծաբանը:

Արմեն Բաղդասարյանն ասաց, որ Քոչարյանի գործը նաև ցույց տվեց, որ իշխանությունները ուժային, իրավապահ, դատական համակարգը լիովին չեն վերահսկում. «20 տարի այդ մարմիները կոռուպցիայի մեջ են եղել։ Նախորդ իշխանությունները թե՛ հսկայական գումարներ, թե՛ կոմպրոմատ ունեն ազդեցություն ունենալու համար»։

Արմեն Բաղդասրայանը նշեց, որ հակահեղափոխությունը կարող է մոբիլիզացնել կրիմինալը, ֆինանսական ռեսուրսները, դրան դիմակայելու ընդամենը մի ռեսուրս ունի իշխանությունը՝ ժողովրդական հզոր ալիքի պահպանումը, քանի որ այնպես չէ, որ հեղափոխությունը հաղթել է, այն նոր հիմա սկսվում է, նախկին իշխանությունները շոկից դուրս են գալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular