ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայկականազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նա ընդգծեց, թե վերջերս պարզվել է, որ որոշ պայմանագրեր կան կնքված ինչ-որ ընկերությունների հետ՝ ֆիլմերի ցուցադրության իրավունքի համար, և պետք է դեռ այդ ու այլ իրավական հարցեր լուծեն: Միրզախանյանը նշեց, որ կազմակերպություն կա, որի հետ 50 տարվա պայմանագիր է կնքվել, youtube.com կայքում էլ շատ ֆիլմեր կան, որոնք անորակ են և այստեղ արդեն հեղինակային իրավունքների խնդիր է առաջանում:

«Ահռելի աշխատանք ունենք անելու՝ եղած ժապավենները վերականգնելու ևհանրայնացնելու առումովՄենք բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանիազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակել ենք մի ծրագիրհամաձայն որի՝ մինչև2024 թվականը հայկական կինոյի ողջ ժառանգության պահպանությանվերականգնմանհանրայնացման հարցերը կլուծվեն»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացման  աշխատանքներ սկսել:

«Լեհական FILMAFIX ընկերությունն է հոգալու բոլոր ծախսերը՝ թվայնացման ևվերականգնման: Փարաջանովի ֆիլմից հետո մենք կսկսենք թվայնացնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ, ապա ևս 10 ֆիլմ՝ հայկական դասականներից»,- նշեց Միրզախանյանը և հավելեց, որ ֆիլմերի ընտրությունը կատարելու է հատուկ խորհուրդը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված կադրերով:

«103 տուփ ժապավեն կաորը չի օգտագործվել ֆիլմումյուրաքանչյուր ժապավեն 10 րոպետևողությամբ է: Կան ժապավեններոր ամբողջությամբ օգտագործված չենսակայնբավական մեծ ծավալի կադրեր ունենք մեր ձեռքի տակՆախատեսում ենք նաևհարցազրույց անել «Նռան գույնը» ֆիլմի այն հերոսների հետովքեր այժմ ողջ են»,- ասաց Միրզախանյանը:

Նա ավելացրեց, որ նկարահանման մանրամասները որոշելու համար Դանիել Բըրդը Հայաստան է գալու: «Նռան գույնի» երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, իսկ ֆիլմի չօգտագործված կադրերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular