ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Կարեն Ղազարյանի գործի առնչությամբ ցանկանում եմ կրկնել, որ հարցը գտնվում է մեր օրակարգում:  Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ»,- ասաց նա:

Օգոստոսի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Աննա Հակոբյանը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել էր, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Նա հույս էր հայտնել, որ հնարավորինս արագ Կարեն Ղազարյանի մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում: Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել էին, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Աննա Հակոբյանը խոստացել էր կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել էին, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել: Վարչապետի տիկինն ընդգծել էր, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ: Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն էին հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular