ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի հայ համայնքը օգոստոսի 10-13-ը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, դեռևս օգոստոսի 10-ից սկսվել է հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Օգոստոսի 10-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի  է ունեցել Ռոման քաղաքում, ուր տեղի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։

Օգոստոսի 11-ին ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվել է Բոտոշան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր մատուցվել է Սուրբ Պատարագ, որին մասնակցել են նաև տեղի ծխական խորհրդի անդամներն ու հավատացյալները։

Տոնին ընդառաջ, օգոստոսի 11-ի երեկոյան, ժամը 17:30-ին, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցել են երեկոյան ժամերգությանը, կատարվել է նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնել է մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Մատաղօրհնությունից հետո Ս. Խաչ եկեղեցուն կից գտնվող ծխապատկան կառույցում ներկաները մասնակցել են դասական երաժշտության երեկոյի:

Օգոստոսի 12-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնել է դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ է մատուցել Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, փոխնահանգապետ Վիորել Սերեդենչուկը, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման, ինչպես նաև Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին և կատարվել է խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվել է ուխտավոր ժողովրդին:

Նույն օրը երեկոյան, Սուչավայի հայկական մյուս ՝ Սուրբ Սիմեոն եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն։

Ինչպես և մյուս Տաղավար տոներին, Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց էր: Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվել առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular