ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը հավաքվել են ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի դիմաց և իրենց դժգոհությունն են արտահայտում հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի գործողություններից: Նրանք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս տարիներ շարունակ «հարկային տեռորի» է ենթարկել իրենց:  Բողոքի ակցիայի մասնակիցները նաև փոփոխություններ են պահանջում Հարկային օրենսգրքում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար զարգանալու հնարավորություն լինի:

Հավաքվածներից ոմանք  նշում են, որ ստիպված են եղել փակել իրենց խանութները մեծ տուգանքների պատճառով: Քիչ առաջ Արտաշատ ժամանեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները, ինչին ի պատասխան նրանք նշեցին, որ անկախ խանութի շրջանառությունից ամեն օր հարկային ստուգումներ են իրականացվում: «Խանութներ կան, որտեղ 300 հազար դրամի ապրանք չկա, բայց մտնում են ստուգումներ են անում և 500-600 հազար դրամով տուգանում են: Եթե մարդը հնարավորություն ունենա այդքան տուգանք վճարելու, այդ գումարը կդնի իր ընդհանուր շրջանառության վրա, մի երկու կոպեկ ավել կաշխատի»,- պատմեց ակցիայի մասնակիցներից  մեկը:

Դավիթ Անանյանը հետաքրքրվեց՝ հարկային մարմնի աշխատակիցները հանձնարարագրով ե՞ն գալիս, թե՞ առանց հանձնարարագիր և ի՞նչ գործողություններ են իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցն էլ ներկայացրեց, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ ստուգելու, եթե ՀԴՄ-ի դեպքում ոչինչ չի ստացվում, անցնում են աշխատուժը ստուգելու գործողությունների այն դեպքում, երբ աշխատուժ ստուգելու հանձնարարագիրը չունեն:

ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին առաջարկեց խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ, որպեսզի ներկայացնեն խնդիրները և փորձեն լուծումներ գտնել: Նա նաև համաձայնեց այն պնդման հետ, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Բայց քանի դեռ օրենքը չի փոխվել, մենք բոլորս պարտավոր ենք այդ վատ օրենքը կիրառել, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչը պիտի գա տեռոր անի: Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք տեսնենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցե՞լ են, թե՞ չէ: Եկեք փաստերով գնանք, եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Մենք այսօր պարտավոր ենք փաստերով խոսել: Հիմա փաստերով կխոսեքն, կորոշենք: Որոշումն էլ տեղում չի լինելու, այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- ասաց Անանյանը:

Դավիթ  Անանյանն ընդգծեց, որ Հարկային օրենսգրքում խորքային փոփոխություններ են իրականացնելու, սակայն դա չի նշանակում, որ գործող  օրենսդրությունը պետք է շրջանցեն: «Հասկանալի է, որ եթե մարդիկ իրենց լիազորությունները գերազանցել են, իրենք կպատժվեն, բայց մեզ փաստեր են պետք, որպեսզի քայլեր ձեռնարկենք: Հիմա մենք եկել ենք, դուք մենակ էմոցիաներով եք խոսում»,- ընդգծեց  ՊԵԿ նախագահը՝ խոստանալով բոլոր փաստերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել:

Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները ՊԵԿ նախագահի հետ բարձրացան ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի մասնաշենք, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն խնդիրները և կփորձեն լուծումներ գտնել: Քննարկումն անցկացվելու է առանց լրատվամիջոցների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular