ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրադարանները մեծ հնարավորություն ունեն դառնալու ուժեղ, գործուն մշակութային կենտրոններ. մշակույթի նախարարի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի նախարարությունը արդյունավետ մեխանիզմներ է մշակում իր ենթակայությամբ գործող գրադարանների համալրման հարցը լուծելու նպատակով:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե ԲուդումյանըՆախարարի տեղակալն ընդգծեց, որ այս պահին մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում է 12 գրադարան, 10-ը ՝ հանրապետության մարզերում, 2-ը՝ Երևանում:

«Այդ գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության ներքո են, հետևաբար՝ նախարարությունից ստանում են սուբսիդիաներ, որոնք նաև ուղղվում են դրանց գրքային ֆոնդերի համալրմանը. այդ գումարներից կարող են որոշակի սահմանված չափով գրքեր գնել: Մենք կարծում ենք, որ նրանց ձեռք բերած գրքերի քանակությունը շատ քիչ է ընթերցողների համար: Դա առնվազը պետք է եռապատկել կամ քառապատկել: Մենք այս պահին ուսումնասիրում ենք իրավիճակը և մտածում ենք, թե ինչ արդյունավետ մեխանիզմ կարող ենք ներդնել համալրման խնդիրը լուծելու համար»,-նշեց Վահե Բուդումյանը:

Նախարարի տեղակալը հավելեց, որ այս պահին կարևոր ծրագրեր են իրականացվում, որոնք կապված են նաև նախարարության ենթակայության տակ չգտնվող գրադարանների հետ: Մասնավորապես, նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2018 թվականի հայտեր: Համաձայն Կառավարության սահմանած կարգի՝ գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: 

Նախարարի տեղակալի խոսքով՝ գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե համապատասխանում է մի շարք չափանիշների, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և այլն:

«Մենք հավատարմագրված գրադարանին տրամադրում ենք ֆինանսավորում՝ ձեռք բերելու տեխնիկական բազա, ապահովում ենք համակարգիչներով, գույքով, ինտերնետ կապով և այլն: Գրադարանները պետք է ավելի մեծ ուշադրություն արժանանան, քան նախկինում: Կարծում եմ, որ գրադարանները մեծ հնարավորություն ունեն դառնալու շատ ուժեղ, գործուն մշակութային կենտրոններ»,-հավելեց Վահե Բուդումյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ժամանակակից գրականությունը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակելու հարցին: Վահե Բուդումյանի խոսքով՝ այս համատեքստում ևս փոփոխություններ կլինեն, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել:

«Մենք տեղյակ ենք այն մտահոգությանը, որ առկա է գրողների և հրատարակիչների շրջանում, ուսումնասիրում ենք, քննարկում ենք»,-նշեց Բուդումյանը: 

Անդրադառնալով ընթերցանության խթանման ծրագրերին՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս պահին ընթերցանության խթանման միջոցառումներ արվում են միայն կետային ռեժիմով, և այս առումով ևս փոփոխություններ կլինեն:

Ինչ վերաբերում է նախարարության թարգմանական ծրագրերին, Վահե Բուդումյանը հիշեցրեց, որ այս պահին նախարարությունը մեկ ուղղությամբ նախագիծ է իրականացնում. խրախուսում է արտերկրի հրատարակչություններին, որ իրենց լեզուներով թարգմանեն ու հրատարակեն հայ գրականությունը:

Ռոզա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular