ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբսուրդի հասցված նախաքննություն, որը կանխակալ համարվելու բոլոր հիմքերն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն գրեթե մեկ ու կես ամիս է, ինչ հասարակության աչքի առաջ ծավալվում է մի նախաքննություն, որը վերածվում է պարադոքսալ աբսուրդի: Խոսքը գնում է Վյաչեսլավ Հարությունովի գործի մասին, ում մարմնական ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու շինծու մեղադրանքով կալանավորված է Էդուարդ Բաբայանը: Ու եթե վիճակագրություն տեսանկյունից նայենք սրան, ապա այն կարող ենք համարել ամենից չտրամաբանվածը և չհիմնավորվածը, որը տեղի է ունենում նոր Հայաստանում՝ իրավական դաշտում ծավալվող գործընթացներում: Համացանցում երեկ տարածված տեսանյութում մանրամասն տեքստով ներկայացնում է այն ամենը, ինչ կապված է վերոնշյալ նախաքննության հետ: Պարզում է, որ բավականին մութ ու չպատճառաբանված փաստեր կան այս քննության հետ կապված և գործի առնչությամբ կա նախադրամադրված ու կանխակալ դիրքորոշում: 

Հարությունովը լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն հարցաքննությունների ժամանակ ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ, ու երբ նա հրաժարվել է, մի շարք տեսագրությունների գոյությամբ ու դրանց հանրայնացմամբ սպառնացել են վերջինիս: Երեկ համացանցում տարածված տեսանյութում Հարությունովը և իր իրավապաշտպանները հստակ կերպով տալիս են բոլոր՝ մինչ այս կնճռոտ համարվող հարցերի պատասխանները: Նախ ի սկզբանե տարածված Ոստիկանության տեսագրության առթիվ Հարությունովը նշեց, որ ինքը եղել է մորֆին տեսակին պատկանող դեղերի ազդեցության տակ և ոչ ադեկվատ վիճակում: Նրան ոչ միայն ստիպել են տեսախցիկի առջև խոսել, այլև ստորագրելու համար տվել են մի քանի փասթաթղթեր, իսկ թե ի՞նչ փաստաթղթեր էին դրանք, անգամ գործով փաստաբաններին դա հասանելի չէ մինչ օրս:

Հատկանշական ու առանցքային է նաև առձանագրված դատաբժշկական փորձաքննությունը և տուժող համարվող Հարությունով իրական առողջական վիճակը; Ու եթե առաջինում նշվում է կոտրված կողոսկրի ու ծակված փոքի, ուղեղի ցնցումի ու բազմաթիվ սալջարդերի մասին, ապա մենք իրականում տեսնում ենք ակտիվորեն շարժվող ու բարձրաձայն խոսել կարողացող «տուժողի», ով դեմքին անգամ չնչին կապտուկներ չունի:

Այնուհետև վերջին ամենից խոսուն հակասությունը, որի մասին նշվում է տեսանյութում այն է, որ չկա բողոքող կամ տուժող կողմ, բայց կա կալանքի որոշում ու մեղադրյալ: Սա ակնառու կեղծ փաստերի ու եզրակացության վրա կառուցված քրեկաան գործ է, որի շրջանակներում Էդուարդ Բաբայանը այժմ գտնվում է ոչ իրավաչափ կալալնքի տակ: Սա հաստատում է այն մտայնությունը, որ սույն գործը սարքած է նախնական վարկածի, այլ ոչ թե ապացուցողական բազայի վրա: 

Եվ քանի որ Հարությունովի կողմից տրված բազմաթիվ հարցազրույցներում ու ասուլիսներում արված բացատրություններն այս եղելության մասին հաշվի չի առնվում, նա, օգտնելով առիթից, դիմեց նաև վարչապետ Փաշինյանին, որ վերջինս ծանոթանա այս աբսուրդի հասցված նախաքննության մանրամասներին ու խիստ պատասխանատվության ենթարկի օրինախախտումներ իրականացնող և քաղաքացու իրավունքները ոտնահարող բոլոր անձանց, լինի դա կեղծ եզրակացություն տված դատաբժիշկը, թե այն անձինք, ում հրահանգով նման եզրակացություն է կազմվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular