ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հետևություններ կանեն Անկարան ու Մոսկվան. ռուս-թուրքական մերձեցումներն ու Արևմուտքի արձագանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, որտեղ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչեւ կոմունիկացիոն խնդիրներ:

Դրանից հետո՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նույնպես կարեւորվել է տնտեսական համագործակցության խորացումը: «Մենք պետք է ոչ միայն վերականգնենք նախկին մակարդակը, այլեւ գերազանցենք այն, գնանք ավելի առաջ։ Դա պետք է իրականացվի գործարար շրջանակների օգնությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա բոլոր անձինք շահագրգռված են համատեղ նախագծերի իրագործմամբ: Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գործարկելու «Թուրքական հոսք» գազատարը, որը ռուսական գազը Թուրքիայով պետք է հասցնի Եվրոպա: ՌԴ-ն բարդություններ ունի ուկրաինական ճակատում եւ հայտնվել է պատժամիջոցների տակ, որի արդյունքում տնտեսական լուրջ խնդիրներ ունի: Սիրիական հարցում իր անցանկալի ինքնուրույնության եւ կառավարման դիկտատորական հատկանիշների խորացման պատճառով Էրդողանը նույնպես հայտնվել է բավական բարդ իրավիճակում Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Հատկապես հեղաշրջման փորձից եւ մահապատիժը վերականգնելու` Էրդողանի ցանկությունից հետո ավելի է խորացել միմյանց նկատմամբ անվստահությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու Թուրքիան, որոնց հարաբերություններն Արեւմուտքի հետ վերջին շրջանում բարդացել են, եւ առաջացել է շատ մեծ անվստահություն, օբյեկտիվորեն պետք է ձգտեին միմյանց: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ: Արեւմուտքը չի կարող թույլ տալ այլ բեւեռների առաջացում իր սահմանին, բայց նաեւ հասկանում է, որ որքան վանում է Ռուսաստանին, այնքան ավելի է մեծանում հակառակ բեւեռի առաջացման ռիսկը: Մյուս կողմից էլ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի:

Այստեղ ոչ միայն տնտեսական ու կառուցվածքային, այլեւ ռազմա-քաղաքական եւ անվտանգության շահերի խնդիր է առաջ գալիս, ուստի ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ռուս-թուրքական գործակցությունը: Բրյուսելն ու Վաշինգտոնը այս փուլում ձգտում են ցուցաբերել որոշակի զգուշավոր մոտեցում, որպեսզի չսրեն իրավիճակն ու չխթանեն ռուս-թուրքական կամ ռուս-իրանական հարաբերությունների այս կամ այն տեսքով ինստիտուցիոնալացումը: ՆԱՏՕ-ից արդեն իսկ արձագանք է եղել Պուտին-Էրդողան հանդիպման կապակցությամբ, որը, ըստ էության, պրոակտիվ արձագանքի նշանակություն ունի, այսինքն՝ եղած իրավիճակին կանխարգելիչ պատասխան տալու կամ այն չսրելու քաղաքական-տեղեկատվական ինչ-որ միջավայրի ձեւավորում: Այսպես՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հանդիպումը հատուկ մեկնաբանության կարիք չունի: Սա ոչ թե անտարբերության, այլ հակառակը՝ մեծ, բայց քողարկված ուշադրության դրսեւորում է: «Թուրքիան կարեւոր դաշնակից է, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է պահպանել բաց կոմունիկացիան»,-ասված է նույն հայտարարությունում:

Ինչպես երեւում է, կիրառվում է ճկուն արձագանքման մարտավարությունը: ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ փոխում է իր մարտավարական մեթոդները՝ «կոշտ ուժից կամ մեթոդներից» անցնելով «փափուկ ուժին» եւ հակառակը, որպեսզի ստեղծի հավասարակշիռ վիճակ եւ կանխի աշխարհաքաղաքական մարգինալացման գործընթացները: Նա ճնշում է այնքան, քանի դեռ դա պայթյունավտանգ չէ, այնուհետ կոնֆլիկտը կամ մրցակցությունը տեղափոխում է համագործակցության դաշտ, որն էլ շահում է՝ ունենալով կազմակերպական-կառուցվածքային եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ: Այսպիսի մարտավարությունը առավելապես կիրառելի է Ռուսաստանի նկատմամբ, քանի որ վերջինն ունի բավական մեծ ռեսուրսներ, հատկապես գերհզոր ռազմուժ եւ «անկանխատեսելի էլիտար վարքաբանություն»:

Արեւմտյան ստրատեգները հասկանում են, որ մարգինալացված տերություններն իրենց գործողություններում դառնում են ռադիկալ, փնտրում են միմյանց ու միավորվում, դրա համար որոշել են փոքր-ինչ մեղմել իրավիճակը:

Նրանք, ընդգծելով Թուրքիայի կարեւորությունը, Անկարային հասկացնում են, որ դեռ Արեւմուտքի հետ կամուրջներն այրված չեն, իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը ողջունվում է եւ կարող է լինել շարունակական: Իհարկե, դիվանագիտական լեզուն շատ հարուստ է ու երկիմաստ, հետեւաբար, ՆԱՏՕ-ի հայտարարությունը պետք է մեկնաբանել նաեւ որպես նախազգուշացում, որ եթե այսպես շարունակվի, ապա Դաշինքը կամ, ընդհանրապես, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կսկսեն ավելի լրջորեն զբաղվել նրանցով, եւ առկա լավ հարաբերությունները կարող են փչանալ: Ավելի պարզ ասած՝ ամեն կողմ վերը նշված հայտարարությունը կհասկանա այնպես, ինչպես պետք է, որ հասկանա ու անի համապատասխան հետեւություններ:

Բայց մի բան պարզ է, որ ստեղծված իրավիճակում արեւմտյան տերությունները փորձելու են իրականացնել լարվածության թուլացման եւ պրեւենտիվ քաղաքականություն՝ խուսափելով ռուս-թուրքական ռադիկալ դրսեւորումներից: Իսկ թե ինչ հետեւություններ կանեն Անկարան ու Մոսկվան, կախված կլինի նրանց դաշնակցության արժեքային եւ շահերի իրական արտահայտման բնույթից:

Արման Սահակյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular