ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընդհատ չարաշահվում և շահարկվում է ազատագրված տարածքները հանձնելու թեման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անընդհատ չարաշահվում և շահարկվում է ազատագրված տարածքները հանձնելու թեման: Որպես հիմնավորում, որպես <<ապացույց>> բերվում են ռուսական, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, առանձին <<քաղաքագետների>> հարցազրույցները, ինչ-որ գուշակություններ, որ իբր թե պաշտոնական Կրեմլը փորձում է հորդորել, համոզել կամ ստիպել Հայաստանին հանձնել մեր պատմական ազատագրված տարածքները:

Եթե դա այդպես է, որին ես չեմ ուզում հավատալ, ապա թող նրանք և ադրբեջանցիներն իմանան, որ եթե դա իրենց համար հողատարածք է, ապա մեզ համար այն Հայրենիքի մի մասնիկ է` ազատագրված մեր հերոս ազատամարտիկների և զինվորների արյան գնով:

Եթե դա այդպես է և հանձնելն այդքան հեշտ է , թող Ռուսաստանն ինքն օրինակ ծառայի…Թող ռուսները հանձնեն Արևելյան Ուկրաինան, Ղրիմը, Կալինիգրադի մարզը` Քյոնինսբերգը,Կուրիլյան կղզիները, Մերձդնեստրյան հանրապետությունը, իր թաթիկները վերցնի Աբխազիայից և Հարավայի Օսիայից…

Իսկ մենք հանձնելու ոչինչ չունենք` ընդհակառակը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular