ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ապօրինության հետ անգամ չնչին առնչություն ունեցող բոլոր մեղավորները պետք է պատժվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մակար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է..

Լուն ուղտ սարքելու և լվի ու ուղտի տեղերը փոխելու մի խառնիճաղանջ պատմություն է հյուսվել Էդուարդ Բաբայանի ձերբակալության և այս գործի հետ կապված մնացայլ անձանց անվան ու կյանքի շուրջ: Նախ նշենք, որ այս պատմությունը ֆանտաստիկ ֆիլմի հետ մրցելու լուրջ պոտենցյալ ունի՝ հատկապես կալանավորման փաստացի հիմք համարվող դատաբժշկական փորձաքննությունը՝ ծակված թոքեր ու կոտրված կողոսկրեր եզրակացությամբ: Կասկածի տակ փորձաքննության իրավացիությունը դնում է այն, որ Վյաչեսլավ Հարությունովը, ում առողջական վիճակի մասին արված է այս եզրակացությունը, ոչ մի բողոք չունի՝ թե՛ առողջական տեսանկյունից, թե գործի առնչությամբ: Նախ՝ Հարությունովը դեպքից ընդամենը երկու օր անց ֆիզիկապես լավ վիճակում դուրս է գրվում հիվանդանոցից հանդիպում լրագրողների հետ և մեկնաբանում եղելութույունը (ի դեպ՝ այդ դեպքից մեկ օր անց, վերջինիս կինը ամուսնու հորդորով նույնպես հանդիպում է ունեցել լրագրողների հետ և հերքել մամուլում շրջանառվող բոլոր լուրերը): 
Հետագայում Հարությունովի մասնակցությամբ բոլոր տեսագրություններում չենք տեսնում ոչ թոքի վնասվածքի հետևանքով կտրված ձայն, ոչ էլ կողոսկրի կոտրվածքի հետևանքով առաջացած քիչ շարժունակություն: Ի վերջո՝ դեմքի վրա անգամ ոչ մի քերծվածք չուներ այս մարդը, որը պարտադիր պետք է ունենար սույն փորձաքննության մեջ նշված հանգամանքներից հետո: Եվ վերոնշյալ դատաբժշկական եզրակացությունը կեղծ լինելու բոլոր հիմքերն ունի: Եվ սա դեռ ամենը չէ:
Երեկ Հարությունովը լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ պարզվեց, որ այս ամենի տակ իրականում թաքնված է օրինախախտումներով լի մի պատմությունը, որը քրեական ոչ մի հիմք չունենալով հանդերձ քրգործ է դարձել ու արդյունքում կալանավորվել է էդուարդ Բաբայանը: Հարությունովին քննչական մարմնում ստիպել են կեղծ ցուցմունք տալ, ու երբ նա հրաժարվել է, մի շարք տեսագրությունների առկայությամբ սպառնացել են վերջինիս: 
Իսկ հաջորդ օրինախախտության փաստարկը Վ. Հարությունովի հանդեպ իրականացված հետապնդումներն են՝ զենք, թմրանյութ և այլ ապօրինություններ հայտնաբերալու պատրվակով: Այս ամենը խիստ կասկածի տակ է դնում հետաքննության օբյեկտիվությունը և դատապաշտպանների հանդեպ կիրառվող արգելքները ևս գալիս են փաստելու այն, որ այս պատմության հանդեպ ի սկզբանե կա նախատրամադրված մոտեցում, որը կաղապարների մեջ է դնում թե՛ իրավապահ համակարգի աշխատակիցներին, թե այս գործի արդարացումի լուծման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում: Սա է թերևս պատճառը, որ Հարությունովը, ում իրավունքները լրջորեն ոտնահարվել են այս մեկ ու կես ամիսների ընթացքում, ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի ուշադրությունը հրավիրեց այս հարցին, քանի որ այս ողջ գործընթացի ընթացքում նա իրեն նվաստացած և անզոր է զգում: Իսկ դրա համար շղթայականորեն պետք է պատժվեն այս ապօրինության հետ անգամ չնչին առնչություն ունեցող բոլոր մեղավորները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular