ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ դատաբժշկական եզրակացություն և շատնաժով հարցաքննություն իրականացրած անձինք պետք է պատժվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էդուարդ Բաբայանն այսօր կալանավորված է այն մեղադրանքով, որ իբրև թե քաղաքացի Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել: Այս կալանավորումը իրականացվել է ինչ-որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, որտեղ արձանագրված է, որ կոտրվել էր Հարությունովի կողոսկրը, ծակվել էր թոքը, նա ստացել էր բազմակի հարվածներ, ուղեղի ցնցում, սալջարդեր և այլ կոտրվածքներ: 
Բայց կան մի շարք հանգամանքներ, որ փաստում են, որ վերանշյալ դատաբժշկական եզրակացությունը կեղծ հիմքեր ունի և իրականության հետ՝ ոչ մի կապ: Ամենից ակներևը իբր թե տուժողի ֆիզիկական վիճակն է, որը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութերում նախ ինքը՝ Հարությունովը, բացատրում է իրական եղելությունը և այդ բոլոր տեսագրություններում չենք տեսնում ոչ թոքի վնասվածքի հետևանքով կտրված ձայն, ոչ էլ կողոսկրի կոտրվածքի հետևանքով առաջացած սակավ շարժունակություն: Ի վերջո, եթե այդքան ծանր վիճակում էր ենթադրյալ տուժողը, որը դատարանի համար կալանավորվելու հիմք կարող էր դառնալ, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ հիվանդանոցից երկու օր անց դուրս գրվեց: 
Երեկ լրագրողների հետ ունեցած հերթական հարցազրույցի ժամանակ «տուժող» կողմ հռչակված Հարությունով ոչ միայն հերթական անգամ հերքեց այս եզրակացությունը, այլև մի շարք նոր բացահայտումներ արեց գործում իրականացվող նախաքննության ու դրա ստվերային կողմերի վերաբերյալ: 
Մասնավորապես Հարությունով նշեց, որ հիվանդանոցում հայտվելիս իրեն հոգեմետ դեղեր են ներարկել որոշակի ցավեր կանխելու նպատակով, և այդ ընթացքում, երբ նա եղել է ոչ ադեկվատ վիճակում, նրան պարտադրել են ոչ միայն խոսել տեսախցիկի առջև, այլև ստորագրելու են տվել մի թուղթ, որի բովանդակությանը ոչ նա, ոչ նրա փաստաբանները մինչ օրս էլ ծանոթ չեն;
Հարությունովը հայտնեց իր զայրույթն առ այն, որ ինքը ծեծի չենթարկվելով հռչակվեց տուժող, ինչի հիման վրա մարդ կալանավորվեց շինծու դատաբժշկական եզրակացության հիման վրա: Հաջորդ մտահոգիչ բացահայտումը այն է, որ քննչական մարմնում հարցաքննությունների ժամանակ Հարությունովին մի շարք մեթոդներով՝ ընդհուպ մինչև սպառնալիք և շանտաժ, փորձել են կորզել այն, ինչ ուզել են իրականում լսել: Հետագայում նաև խուզարկումներ են եղել Հարությունովի բնակարանում, հետապնդուներ ընտանիքի անդամնեի նկատմամբ և արդյունքում խախտվել են քաղաքացու մի շարք իրավունքներ:
Այս ամբողջ գործընթացների դեմ անզոր գտնվելով և իր բարձրաձայնածի հանդեպ անուշադրությունից դրդված՝ Վյաչեսլավ Հարությունովը մամուլի ասուլիսի ժամանակ հարկ համարեց դիմել նաև ՀՀ վարչապետ Փաշինյանին, որպեսզի այս ամենաթողության հանդեպ առանձնահատուկ ուշադրություն դարձվի և պատիժը կրեն ոչ թե անմեղ մարդիկ, այլ կեղծարար դատաբժիշկները, քաղաքացու իրավունքները ոտնահարող ու շանտաժի լեզվով կեղծ ցուցմունքներ կորզող անձինք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular