ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վյաչեսլավ Հարությունովը ստիպված դիմում է ՀՀ վարչապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վյաչեսլավ Հարությունովի դեպքը հավակնում է դառնալ նոր Հայաստանի ամենաաղմկոտ դեպքերից մեկը, երբ առանց ցուցմունքի, առանց որևէ ապացույցի կալանավորել են Էդուարդ Բաբայանին՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, այնինչ ենթադրյալ տուժողը բազմիցս բարձրաձայնել է ու շարունակում է բարձրաձայնել, որ ոչ մի ծեծկռտուք չի եղել և ինքը ծանր մարմնական վնասվածքներ չունի:

Թերևս առայսօր չի եղել նման քրեական գործ, որ ենթադրյալ տուժողը բոլոր հնարավոր հարթակներով զլմ-ներին պարբերաբար տեղեկացնի, որ դատաբժշկայան փորձաքննությունը կեղծ է և կեղծ եզրակացության հիմա վրա մարդուն ենթարկել են ոչ իրավաչափ ու անհիմն կալանքի:

Դատաբժշկական փորձաքննությունը նշում էր, որ Հարությունովը ստացել է բազմակի հարվածներ, ինչի արդյունքում կոտրվել էր նրա կողոսկրը, ծակվել էր թոքը, նա ուներ սալջարդներ, ուղեղի ցնցում և այլ կոտրվածքներ, մի խոսքով այնպիսի վնասվածքներ, որոնց պարագայում մարդը պետք է երկար ժամանակ եթե ոչ հիվանդանոցում, ապա գոնե անկողնային ռեժիմում լիներ:

Այնինչ Հարությունովը ենթադրյալ դեպքի 2-րդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից իր դիմումի համաձայն, անմիջապես հանդիպում լրագրողների հետ, որ հերքի ծեծկռտուքի մասին վարկածները, ակտիվորեն շարժվում, խոսում, երեկոյան ժամերով ոտքի վրա սպասում դատարանի շենքի առջև: Մի՞թե նման վնասվածքներ ունեցած մարդը կարող էր նման ֆիզիկական ակտիվություն ցուցաբերեր, ինչպես լիակատար առողջ մարդը, այն էլ 2 օր հետո: Բնականաբար չէր կարող և դա կարող է փաստել ցանկացած բժիշկ կամ մասնագեետ: Հետևաբար դատաբժշկական եզրակացությունը կեղծ է եղել, ուրեմն կեղծ է նաև դրա վրա հիմնված քրեական գործը:

Հետաքրքիր է, որ Վյաչեսլավ Հարությունովը մշտապես բարձրաձայնում է այս խնդիրների մասին, արդեն բազմիցս հարցազրույցներ և ասուլիսներ է տվել լրագրողներին, բայց ապարդյուն:

Վերջին ասուլիսի ժամանակ նա նաև խոսել է այն մասին, որ քննչական մարմնում իր վրա լուրջ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խախտվել են իր իրավունքները, մասնավորապես, նրան տեսանյութեր են ցույց տվել և ասել, որ իրենց ուզած ցուցմունքը չտալու դեպքում դրանք կհանրայնացնեն, ինչի արդյունքում նա «կխայտառակվի» ամբողջ ազգի առաջ և այլն: Այս մասին նա հայտնել է նաև Վերաքննիչ դատարանում, ինչը ձայնագրվել է և որտեղ ներկա են եղել գործով քննիչն ու դատախազը, բայց կրկին անարդյունք: Դատարանը Էդուարդ Բաբայանին դեռ պահում է կալանքի տակ:

Տեսնելով, որ այս ամենը դեռ անօգուտ է, երեկ իր ասուլիսի ժամանակ Վյաչեսլավ Հարությունովը ստիպված դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ուշադրության կենտրոնում պահի այս գործը, քանի որ գործում կան բազմաթիվ մուտ կետեր:

Կեղծ դատաբժշկական եզրակացություն տված անձը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, ինչպես նաև պետք է պատժվեն բոլոր այն անձինք, ում հրահանգով տրվել է այդ եզրակացությունը, քանի որ նման գործելաոճը արատավորում է ամբողջ դատական համակարգը, կոտրում ՀՀ քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular