«Մաքաբի»-ի մարզիչը դժգոհ է «Փյունիկ»-ի հետ խաղի արդյունքից
ՍՊՈՐՏԹել Ավիվի «Մաքաբի»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը գոհ չէ Երևանում գրանցված ոչ-ոքի արդյունքից:
«Ինձ համար այս խաղում գրանցված արդյունքը գոհացուցիչ չէ, քանի որ եկել էինք մրցակցի հարկի տակ գոլ խփելու: Բնական է արդյունքից գոհ չեմ: Գիտեինք, որ «Փյունիկ»-ը կխաղա երկար փոխանցումներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իվիչը:
Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում, որտեղ թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Մասնագետի պնդմամբ «Մաքաբի»-ի նպատակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում խաղալն է:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին: