ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անարդարությանը վերջ դնելու համար ակնկալում ենք վարչապետի հանձնարարականները համապատասխան մարմիններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անտոն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ահավասիկ մարազմի հասցված մի պատմություն, որտեղ ո՛չ տուժող կողմ կա, ո՛չ իրեղեն ու տեսանելի ապացույցներ, ոչ էլ անգամ բողոք, բայց կա մի աննորմալ ու տարրական տգիտությամբ և կամ ակնհայտ դիտավորությամբ փայլող դատաբժշկական փորձաքննություն, որը այնքան «զորեղ» է գտնվել, որ կարողացել է խախտել ՀՀ քաղաքացու իրավունքները և նրան արդեն բավականին երկար ժամանակ զրկել ազատությունից:

Խոսքը վերբերում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի և Վյաչեսլավ Հարությունովի հետ կապված, վերջերս անդադար շահարկվող պատմությանը:

Ինչպես նշեցինք, պատմությունը իրոք մարազմատիկ բնույթ է արդեն կրում: Նախ՝ աննախադեպ աղմուկը այս հարցի շուրջ անհասկանալի էր, քանի որ հիվանդանոցում հայտնված Հարությունովը, երբ տեղեկացել էր, որ միջադեպի մասին կեղծ լուրերը շատ հապճեպ կերպով տարածվում են , առաջին իսկ օրը կնոջ միջոցով անմիջապես շտապել է հերքել լրագրողների կողմից արված ենթադրությունները և պարզաբանել, թե ինչ է կատարվել իր հետ: Այնուհետև երկրոդ օրը, երբ մարդը ողջ-առողջ, իր իսկ ստորագրությամբ դուրս է եկել հիվանդանոցից, ինքն անձամբ է հանդիպել լրագրողների հետ, արել մեկնաբանություններ և հստակեցրել եղելությունը, որը ոչ մի աղերս չունի «ծեծ», «հարձակում», «քացու տակ գցել» ու նման շինծու վարկածների հետ, և որոնց հետևանքով է իբրև թե առաջացել կողոսկրի կոտրվածք ու ծակված թոք, ինչի մասին էլ արձանագրված է վերոնշյալ տխրահռչակ դատաբժշկական փորձաքննության մեջ: Հատկանշական է, որ մարդը լիարժեք շարժվում էր, և ձայնի որևէ խզում չկար նրա խոսքում, մի բան, որ առաջանում է թոքերի վնասվելու հետևանքով: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այս մարդու դեմքին ու մարմնին բռնության, ծեծի ոչ մի հետք , ոչ մի կապտուկ կամ բիծ չկար հիվանդանոցից դուրս գրվելուց ի վեր:

Այս օրից անցել է երկար ժամանակ, բայց Բաբայանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ Վյաչեսլավ Հարությունովը (կներեք արտահայտությանս համար) «մեռավ» իրավապահներին, դատարանին ու բոլորին բացատրելով, որ իրականությունը բոլորովին այլ է: Ու անհասկանալի է՝ ինչու ոչ մի կերպ հաշվի չեն առնում քաղաքացու ասածները: Իսկ պատճառաբանությունը դատական բժշկի կողմից տրված եզրակացությունն է, որ ֆանտաստկիայի ժանրի բոլոր հատկանիշներն ունի, շարունակում է մնալ որպես անդրդվելի իրավական փաստարկ:

Սա արդեն լրջորեն մտահոգիչ հարց է դառնում, կարևոր է, որ ՀՀ Վարչապետ Փաշինյանը ծանոթանա այս գործին ու կանխի տարիներ ի վեր մեր արդարադատության համակարգում արմատացած «կեղծ եզրակացություններ-ապօրինի կալանավորումներ» անընդունելի փոխգործակցությունից, որպեսզի անպատժելիության քարացած մթնոլորտնին վերջ տրվի։

Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, որ եթե չլինի վարչապետ Փաշինյանի հանձնարարականները համապատասխան մարմիններին, իրավապահ համակարգի պատասխանատու անձանց, ապա կեղծ դատաբժշկական փորձաքննություն իրականացրած անձնակազմը կշարունակի նման գործելաոճը։

Խնդրում եմ և հրավիրում եմ վարչապետ Փաշինյանի ուշադրությունը այս հարցին և հույս ունեմ, որ նրա հանձնարարականները, կտան իրենց ցանկալի արդյունքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular