ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» հիմնադրամի և բարերարների աջակցությամբ «Լույս»-ի 18 շահառու կսովորի արտերկրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտասահմանյան առաջատար բուհեր ընդունված ուսանողները, ովքեր դիմել էին «Լույս» հիմնադրամի 2018-2019 թթ. կրթաթոշակի ծրագրին, առաջին տարվա ուսման վարձավճարի փոխհատուցում կստանան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծողն է: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդները, որոնց թոշակների խնդիրը հիմնադրամի գործունեության դադարի պատճառով մնացել էին օդում կախված, ֆինանսավորում կստանան իրենց կողմից գտնված բարերարների աջակցությամբ: «Մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք Մարիամի (արտասահմանյան համալսարան ընդունված ուսանողներից մեկը.- հեղ) գլխավորությամբ, դիմում էին «Իմ քայլը» հիմնադրամին, որ կարողանանք իրենց աջակցել կրթաթոշակի հայթայթման հարցով: Փորձեցինք կամուրջ դառնալ, ուսումնասիրություններ կատարեցինք ու գտանք նաև գործընկերների, ովքեր սիրով մեզ հետ համագործակցեցին, և արդյունքում «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին կարողացանք ապահովել պակասող կրթաթոշակով: Այս սեպտեմբեր-հոկտեմբերից նրանք հաջողությամբ կգնան իրենց դասերին»,-ասաց Աննա Հակոբյանը:

Նա նշեց բարերարների անունները՝ արտահայտելով իր երախտագիտությունը կատարված նվիրատվության համար: Այսպիսով՝ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամից կատարվել է 222 հազար դոլար նվիրատվություն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունից՝ 200 հազար դոլար, Վան Լափոյան կանադահայ գործարարը տրամադրել է 70 հազար դոլար, անանուն բարերարը՝ 20 հազար դոլարի չափով: Արդյունքում հավաքագրվել է 517 հազար դոլար: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իր թիմի անդամներին, ովքեր փոքրաթիվ ուժերով ահռելի աշխատանք են կատարել սեղմ ժամկետներում, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Արսինե Խանջյանին ու Սերժ Թանկյանին, ովքեր մեծ դեր են ունեցել բարերարներ գտնելու հարցում:

Աննա Հակոբյանի տեղեկացմամբ՝ իրենք փորձել են կապ հաստատել «Լույս»-ին Հայաստանից դիմած 24 երիտասարդների հետ, նրանից 4-ն այդպես էլ չեն արձագանքել, 20-ի հետ կապի մեջ են եղել, նրանցից մեկը տարկետում է վերցրել, մեկ ուրիշն էլ հրաժարվել է առաջարկվող օգնությունից, այսպիսով՝ հնարավորությունից օգտվել է 18 ուսանող: «Իմ քայլը» հիմնադրամը հավաքված միջոցներով նաև աջակցություն է ցուցաբերելու արտասահմանյան բուհ ընդունված 4 այլ ուսանողի, ևս 5-ի հարցն այս պահին քննարկվում է: Վարչապետի տիկինը նկատեց, որ իրենք փորձել են գտնել իրավիճակային լուծում, առաջիկայում շահագրգիռ տարբեր կողմերի հետ քննարկելու են այս հարցին հիմնավոր լուծում տալու ուղիները: Եվ չնայած այս պահին փոխհատուցվել է այս տարվա ուսանողների մեկ տարվա վարձավճարը, իրենք ամեն ինչ կանեն, որ այս ուսանողները հաջողությամբ ավարտեն իրենց ուսումը:

Այսօր երկու կրթաթոշակառուի և հիմնադրամի միջև կնքվեցին խորհրդանշական պայմանագրեր, մյուս շահառուների հետ ևս նույն գործընթացը կիրականացվի: Աննա Հակոբյանը, սակայն, լիահույս է, որ անկախ պայմանագրի առկայությունից, արտերկիր մեկնող ուսանողների կապը հայրենիքի հետ այնքան սերտ ու ամուր է, որ նրանք ուսում ստանալուց հետո մեծ գիտելիքներով վերազինված կվերադառնան ու այն կծառայեցնեն իրենց երկրին ու ժողովրդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular