Ո՞վ է «Իսլամական պետությանն» անդամակցած Արտյոմ Ալոյանը. armlur.am
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Armlur.am–ը գրում է.
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է:
ԱԳՆ-ից Տիգրան Բալայանը հայտնեց, որ տեղեկություններն ուսումնասիրվում են:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ, ով ասաց, որ ձերբակալվածը Զովունի գյուղից է, նրա նախկին ազգանունն է Նամոյան. «Չորս-հինգ տարի առաջ երկու եղբայրները ընդունել էին իսլամը, որը մեր կողմից շատ դատապարտելի քայլ է:
Արտյոմը տան ավագ տղան է, մյուս եղբայրը, ըստ տեղեկությունների, չի մասնակցել կոտորածներին. Արտյոմը, փաստորեն, մասնակից է եղել: Նրանց հայրը ևս դեմ է եղել այս որոշմանը և, անգամ, մի քանի տարի առաջ նրանց բերել էր Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ