ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ օղակներ ջանք ու եռանդ չեն խնայում առկա փաստերը կեղծելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ ամսից ավել է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդուարդ Բաբայանը գտնվում է կալանքի տակ։ Կալանավորման որոշումը ի սկզբանե եղել է առանց հիմքի, քանի որ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովի կողմից չի տրվել որևէ ցուցմունք, ավելին Հարությունովը լրագրողներին տված հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Էդուարդ Բաբայանը իր հետ պատահած դեպքի հետ կապ չունի և որ ինքը գտնվում է լիարժեք առողջ վիճակում։

Չնայած Հարությունովի պնդումների ու Բաբայանի անմեղության վարկածն ապացուցող փաստերի՝ դատաբժշկական փորձաքննությունն այլ բան է ասում։

Ըստ այդ փորձաքննության՝ Վյաչեսլավ Հարությունովի մոտ առկա են ծանր մարմնական վնասվացքներ , ծակված թոք, սալջարդեր, ուղեղի ցնցում, նույնիսկ կողոսկրի կոտրվածք ։ Կարդալով այս «չափազանց անաչառ» փորձաքննության արդյունքները, միանգամից հարց է առաջանում թե ինչպես է Հարությունովը նման ծանր վնասվածքներով հիվանդանոցից դուրս գրվել հենց դեպքի երկրորդ օրը։

Համացանցում առկա բազմաթիվ տեսանյութերում, որտեղ Հարությունովը հարցազրույցներ է տալիս՝ պարզ է դառնում, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները շինծու են և Հարությունովը գտնվում է բացարձակ առողջ վիճակում։

Անհանգիստ շարժումներով Հարությունովը, ով «ծակված թոքերով» ու զիլ ձայնով հարցազրույց էր տալիս լրագրողներին, պարզվում է ՝ ժամերով դատարանում սպասել է, ազատ շարժել ձեռքերը, զրուցել լրագրողների հետ, և իրեն պահել այնպես , ինչպես ցանկացած առողջ մարդ։ Նշված փաստերից պարզ է դառնում մի բան, կան որոշ օղակներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում առկա փաստերը կեղծելու, անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Ցանկացած միջնորդություն, որն արվում է Բաբայանին ազատ արձակելու համար, առանց որևէ հիմքի անմիջապես մերժվում է դատարանի կողմից ։

Այսքանից պարզ է դառնում, որ Հայաստանի իրավապահ համակարգը դեռ շատ անելիքներ ունի, քանի որ դեռ անպատիժ է այն դատաբժիշկը, ով ակնհայտ կեղծ արդյունքներ է հրապարակել։ Այնինչ հանրությունը պետք է իմանա կեղծ եզրակացություն տված դատաբժիշկին և պահանջի նրան ենթարկել խիստ պատասպանատվության՝ օրենքով սահմանված կարգով: Արդարադատությունը Հայաստանում չի կարող իրականացվել կեղծ դատաբժշկական եզրակացությունների հիման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular