ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ավելացման առաջին դրսևորումը. զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 10%-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 10.2 %-ով: Զբոսաշրջիկների թվի աճին նպաստող գլխավոր գործոնը վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ ուշադրության և հետաքրքրության ավելացումն է: 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 63590-ով կամ 10.2%-ով: Այդ ընթացքում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 40550-ով կամ 7.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հարկ է նշել, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով: 

Հրապարակված թվերից կարելի է եզրակացնել, որ  թեև արձանագրվել է աճ, սակայն  ոլորտի աճի տեմպը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, քանի որ առկա են էական խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության վրա: 

Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել շրջակա միջավայրի պահպանման ցածր մակարդակը, ճանապարհների վատ վիճակը, տրանսպորտային համակարգի թերզարգացվածությունը, որակյալ աշխատուժի պակասը, Երևանից դուրս զբոսաշրջային ենթակառուցվածքների և հյուրանոցային տնտեսությունների սակավությունը, երկրի բրենդինգի, առաջմղման և նոր ծառայությունների զարգացման ցածր արդյունավետությունը։

2015-2018 թթ. առաջին կիսամյակներում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 1,67 անգամ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը հայկական արմատներ ունեն: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար (370 հազար դրամ): Զբոսաշրջության տեսանկյունից  Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝ մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը և բնությունը: 

Զբոսաշրջությունը ՀՀ Կառավարությունը հռչակել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը, քանի որ այն կարող է հանդիսանալ հզոր խթան երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացման, թույլ զարգացած հատվածներում եկամուտների աղբյուրների ձևավորման և աշխատատեղերի ստեղծման գործընթացներում։ 

Սակայն ներկայիս աճի տեմպը բավարար չէ զարգացման առկա պոտենցիալի յուրացման և շոշափելի սոցիալ-տնտեսական արդյունք ստանալու համար։ Թռիչքային զարգացումը կարող է ապահովվել միայն համալիր և համակարգված քաղաքականության, հստակ թիրախների ընտրության , ռազմավարության և գործուն ծրագրի սահմանման ու իրագործման միջոցով: 

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը գտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում օտարերկրացիների շրջանում երկրի հանդեպ հետաքրքրությունը աճել է, ինչն ինքնին նոր հեռանկարներ է ստեղծել զբոսաշրջության զարգացման ոլորտում: 

Նոր Կառավարությունը իր ծրագրում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն համարել  է տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, այլ նաև ակնկալում է աննախադեպ աճ՝ պայմանավորված վերջին շրջանի քաղաքական իրադարձություններով: 

Կառավարությունը առանձնացրել է նաև մի շարք քայլեր, որոնք դրական արդյունք կապահովվեն զբոսաշրջային ոլորտի զարգացման գործընթացում: Սակայն հարկ է նշել որ չպետք է բավարարվել դրանով, այլ անհրաժեշտ է շարունակել վերացնել ոլորտի մրցունակության բարձրացմանը խոչընդոտող ցանկացած, թեկուզև՝ չնչին խնդիր: 

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular