ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շենգավիթ»-ում արյուն չկար, մեզ ուղարկեցին արյուն բերելու. մահացած ծննդկանի քույրը մանրամասներ է պատմում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարված կեսարյան հատումից հետո մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի քույրը պահանջում է, որ քննություն անցկացվի եւ պարզվի, թե ով է մեղավոր եւ ինչի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Նառա Աբգարյանը, նշեց, որ համաձայն չէ քրոջ տալի այն հայտարարության հետ, թե իրենք չեն բողոքում, Նաիրան էլ տարիքով մեծ էր եւ «լինելու բանը լինելու էր»:

«Ո՞ր մի մայրը կգնար նման գիտակցական մահվան: Իմ քույրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, տալը՝ Գայանեն, ստում է, սուտասան է: Քրոջս ամուսնու երկու քույրերն էլ փորձում են քրոջս մահվան փաստն օգտագործել գումար աշխատելու համար: Երեքն էլ չեն աշխատում ու փորձում են գումար հավաքել»,- ասաց Նառա Աբգարյանը:

44-ամյա ծննդկանը, քրոջ պնդմամբ, որեւէ առողջական խնդիր չի ունեցել, հղիության ողջ ընթացքում լավ է զգացել, որեւէ խնդիր չի հայտնաբերվել:

«Վեց տարի ամուսնացած էր, երեխա չէին ունենում, այդ պատճառով որոշել էին արհեստական բեղմնավորում անել: 9 ամիսների ընթացքում ամեն ինչ շատ լավ է անցել: Կեսարյան հատումն էլ լավ էր անցել, անձամբ տեսել եմ քրոջս, 2-3 րոպե եմ տեսել, գիտակցությունը տեղն էր, մեկ ժամ մնացինք, հետո տուն գնացինք, դրանից մեկ ժամ հետո զանգեցին, թե արյունահոսություն է սկսվել»,- պատմեց քույրը:

Նաիրա Աբգարյանին շտապ անհրաժեշտ է եղել արյուն ներարկել, որը քրոջ խոսքով, հիվանդանոցն այդ պահին չի ունեցել. ասել են, թե վերջացել է: Հարազատները ստիպված արյուն են բերել արյունաբանական կենտրոնից, այլ հիվանդանոցներից, մեկ օր անց առավոտյան էլ որոշել են տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց Նաիրան մահացել է: Նառա Աբգարյանը պահանջում է, որ քննություն անցկացվի, պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Գայանեն ասում է, թե էլ հետ չենք բերի Նաիրային: Հա հետ չենք բերի, բայց եթե կա բժշկական սխալ, գոնե մեկ ուրիշը չի տուժի: Եթե քննությամբ կպարզվի, որ բժշկական սխալ չկա, ուրիշ բան, բայց թող քննություն արվի: Ես բժիշկների կողմից հոգատարություն տեսել եմ, բայց միգուցե մի քայլ ուշ է արվել կամ սխալ է արվել: Թող մասնագետը որոշի, ամեն դեպքում իմ քույրը քայլելով գնացել է եւ ինձ տվել են նրա դիակը: Իսկ քրոջս ամուսնու հորեղբոր տղան գնացել է քննիչի մոտ եւ ստորագրել, որ բողոք չունեն: Բայց չէ՞ որ նման բան կարող է հայտարարել միայն մտերիմ մարդը: Ի դեպ, ասեմ, որ արյունաբանական կենտրոնից մեզ ասացին, որ քույրս ուներ երկրորդ կարգի բացասական արյուն, պետք է նախապես գար, արյուն հանձներ, որպեսզի պլանային վիրահատության օրը տվյալ հիվանդանոց արյուն ուղարկեին»,- ասաց Նառա Աբգարյանը:

Նշենք, որ Նաիրա Աբգարյանի ամուսնու ընտանիքը հաշվեհամար է բացել եւ գումար է հավաքում զույգերին մեծացնելու համար: Մահացած ծննդկանի քրոջ համար սա պարզապես անընդունելի է:

«Նախապես որոշել էին երեխաներին երկու ամիս թողնել հիվանդանոցում, բայց երբ Արա Բաբլոյանը քրոջս հոգեհանգստի ժամանակ հայտարարեց, որ վեց ամսվա գումարը կվճարի, անմիջապես որոշեցին երեխաներին տուն բերել: Հիմա եմ հասկանում, թե ինչու նման բան որոշեցինք: Քրոջս մահը լավ առիթ էր գումար հավաքելու համար, հատկապես ամուսինն էլ առաջին կարգի հաշմանդամ է, իրենց համար հարմար առիթ էր: Քրոջս վիշտը թողած կարդում եմ համացանցում՝ ոնց են իրենք ասում, թե մենք փող չունենք, սա չունենք, դա չունենք: Եթե քույրս կենդանի լիներ, էլի՞ այդպես էին վարվելու»,- նեղսրտած ասաց Նառա Աբգարյանը:

Քույրը պատմեց նաեւ, որ Նաիրան մինչեւ ծննդաբերությունը երեխաների համար անհրաժեշտ հագուստ եւ տակդիր էր ձեռք բերել: Նրա մահվանից հետո «Մայր Թերեզա»-ից մանկական սնունդ, տակդիր եւ հագուստ էին ուղարկել: Մինչդեռ Նառա Աբգարյանի խոսքով, քրոջ սկեսուրը պոլիկլինիկայից պարագաներ է պահանջել:

«Մենք առաջարկել ենք, որ երեխաներին մեզ տան, պահենք, բայց չեն տալիս, ասում են՝ Արմենը սթրես կապրի, իսկ Արմենն ի դեպ ուղեղի հետ կապված խնդիր ունի եւ իմ համոզմամբ, ունակ չէ դեպքերն ու իրադարձությունները ճիշտ գնահատելու եւ կրկնում է քույրերի եւ մոր ասածը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular