ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայում ձերբակալվել է հայ «օրենքով գող»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մարբելյեում (Մալագա նահանգ, Անդալուզիայի ինքնավար միություն) ձերբակալել է Հայաստանի եւ Վրաստանի 3 քաղաքացիների, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ:

Ձերբակալված են Լիտվայում բնակվող Հայաստանի քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաեւ Վրաստանի 2 քաղաքացիներ L.B.-ն եւ I.P.-ն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանությունից:

Նրանց ձերբակալությունը, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» վնասազերծման աղմկոտ գործողության շարունակությունն է, որի ընթացքում հունիսի վերջին կալանավորվել էր 129 մարդ:

Մարբելյեի ռեստորաններից մեկում երեք տղամարդիկ ձերբակալվել են հանդիպման ժամանակ, որի ընթացքում, ենթադրաբար, ծրագրում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը (որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում), վերակազմավորել հունիսին ջախջախված կազմակերպված հանցավոր խմբավորումը եւ «կազմակերպության ուժը ցուցադրել Եվրոպայում»:

Երեքն էլ կալանավորված են մահափորձի, փաստաթղթերի կեղծման եւ հանցավոր խմբավորմանը պատկանելու մեղադրանքներով: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական եւ ուկրաինական կեղծ փաստաթղթեր:

Քննությունը սկսվել է հուլիսին, երբ Իսպանիայի իրավապահ մարմինները պարզել են, որ «Մարբելյեում են գտնվում մի քանի մարդիկ, որոնք կապված են «օրենքով գողերից» Եվրոպայում ամենակարեւորներից մեկի հետ», որը «Լիտվայից ղեկավարել է կազմակերպությունը, որը վնասազերծվել էր հունիսին, երբ Kus գործողության ընթացքում 129 մարդ էր կալանավորվել, այդ թվում՝ 7 «օրենքով գող»», նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տեղեկություններով՝ Վալենսիայում կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներից մեկի դեմ մահափորձից հետո, որը կանխել էր Ազգային ոստիկանությունը (կատարողը ձերբակալվել էր) Ա. Ս.-ն Իսպանիայում հիմնավորված խմբավորման առաջնորդներին հրամայել է Լիտվա ժամանել՝ լուծելու «կլանների միջեւ խնդիրները»:

Հունիսի 26-ին Ազգային ոստիկանությունը հայտնել էր լայնամասշտաբ գործողության անցկացման մասին, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» դեմ՝ ծագումով Հայաստանից մարդկանց հանցավոր խոշորագույն խմբավորում Եվրոպայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular