ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետը շանտաժն ու ահաբեկումը դարձրել է իր հաղթաթուղթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևակ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կոտայքի նոր մարզպետը արդեն հասցրել է աչքի ընկնել բոլոր մյուս մարզպետների շարքում, սակայն ցավոք աչքի է ընկել ամենևին ոչ լավ առումով: Ըստ լուրերի աղանդավորական կազմակերպության անդամ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերի հետ հարաբերություններում շանտաժն ու ահաբեկումն է դարձրել իր հիմնական մեթոդը:

Հարցերը բացառապես «չորով» լուծելու կողմնակից Ռոմանոս Պետրոսյանը իր նշանակումից ի վեր մի կողմ է դրել մարզի խնդիրները և զբաղվում է միայն գյուղապետերից «չորով» հրաժարական պահանջելու գործով՝ հակառակ պարագայում սպառնալով նրանց դատախազությամբ և ազգայաին անվտանգությունով:

Բացի հրաժարական պահանջելը մարզպետը նաև հորդորում է գյուղապետերից այդ ամենի մասին չխոսել այլ տեղերում, հակառակ պարագայում սպառնալով, որ նրանց «կնստցնի»: Իրեն իրավապահ մարմնի ֆունկցիաներ վերագրող և «նստցնող» մարզպետի այդ գործելաոճը արդեն դուրս է եկել մարզի սահմաններից և դարձել թերթերի և կայքերի ուսումնասիրության թեման:

Եվ չնայած այն հանգամանքին, որ այս ամենի մասին վաղուց արդեն գրում և բարձրաձայնում են թերթերն ու կայքերը, մարզպետը անդրդվելի է և շարունակում է պահանջել գյուղապետերի հրաժարականները:

Սա բնականաբար ստեղծել է լարված մթնոլորտ ամբողջ մարզում, և արդեն հասցրել է հարուցել նաև մարզի բնակիչների դժգոհությունը: Այդ դժգոհությունը մի օր կարող է պայթել և վերածվել բողոքի հզոր ալիքի: Իսկ նորանշանակ մարզպետը, կարծում ենք, լավ գիտի, թե ժողովրդի հզոր բողոքի ալիքը ինչեր կարող է անել: Կոտայքի բնակիչները իրավունք ունեն բողոքել և իրենց մարզի ղեկավարից պահանջել վերջապես վերջ դնել ահաբեկմանն ու շանտաժին և զբաղվել մարզի չլուծված խնդիրներով:

Ի վերջո գյուղապետի պաշտոնը ընտրովի պաշտոն է և նրա հրաժարականը կարող են պահանջել միայն նրան քվե տված և ընտրած մարդիկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular