ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ․ Իվետա Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությանը բացասական էր արձագանքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ։

Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։

-Տիկին Տոնոյան ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը վերաբերվում Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը:

-Կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ Գևորգ Պետրոսյանի նախօրեին հնչեցրած գնահատականներն անսպասելի էին մեզ համար: Իհարկե Գևորգ Պետրոսյանը երեկվանից մի քանի անգամ շեշտել է, որ իր հայտարարությունը ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ ԲՀԿ քաղաքական թիմի և քաղխորհրդի որոշման դեմ է, սակայն կարծում եմ, որ եթե մեր գործընկերը ներկա լիներ քաղխորհրդի նիստին՝ հնարավորություն կունենար իր կարծիքը բարձրաձայն, բոլորի ներկայությամբ արտահայտելու և իր քվեարկությամբ թեկնածության հետ կապված դիրքորոշումը հայտնելու, այլ ոչ թե լրատվամիջոցների միջոցով տեղեկացնելու իր վերաբերմունքի մասին: ԲՀԿ- ում երբեք ներկուսակցական ժողովրդավարության պակաս չի եղել և յուրաքանչյուր ոք բացարձակ ազատ է իր տեսակետն ու դիրքորոշումները հայտնելու, դրանք հիմնավորելու և անհրաժեշտության դեպքում արձագանքներ լսելու հարցում: Գագիկ Ծառուկյանն անձամբ ինքն է մշտապես բոլորին հորդորում ցանկացած հարցում թիմի ներկայությամբ ներկայացնել սեփական դիրքորոշումները, հիմնավորել դրանք հենց թիմի առջև, և Գևորգ Պետրոսյանի քաղխորհրդի նիստից հետո հնչեցրած գնահատականները հենց այս համատեքստում են տարակուսելի: Գագիկ Ծառուկյանն անկախ ամեն ինչից հարուստ կենսափորձ ունեցող քաղաքական գործիչ է և Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է մարդկային, գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ, սակայն այստեղ արդեն ամբողջ քաղաքական թիմի մոտ է հարց առաջանում՝ Գևորգ Պետրոսյանի հետ համատեղ աշխատանքի հնարավորության վերաբերյալ: Եթե մեր քաղաքական թիմի անդամի համար անընդունելի է մի ամբողջ քաղխորհրդի ընդունած որոշում՝ ապա կարծում եմ թիմն իրավունք ունի արդարացիորեն բարձրացնել համատեղ հետագա աշխատանքի հնարավորության վերաբերյալ հարցը: Լավ կլինի, որ մեր գործընկերն անձամբ պատասխանի, թե որքանով է հնարավոր համարում շարունակել աշխատանքը մի թիմում, որի կայացրած որոշման վերաբերյալ նման անհանդուրժողական վերաբերմունք է հայտնել:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular