ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք. Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 3-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 114 դեպք-պատահար: Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովաննիսյանն իր զեկույցում նշել է, որ հրշեջ-փրկարարների արագ և արդյունավետ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել մարել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է 60 հա տարածք: ՄՓՎ պետը նշել է  նաև, որ հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը մասնակցել է միջազգային կարգի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո Ծառայության տնօրենն անդրադարձել է փրկարար ծառայության որակի բարձրացման խնդրին և առաջիկայում սպասվող միջոցառումներին:

Գնդապետ Նահապետյանը բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետևել ծառայության բարեխիղճ կազմակերպմանը, ներքին կարգ ու կանոնի պահպանմանը և բացառել ցանկացած անօրինական գործողություն: Տնօրենը նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ են գտնվելու թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում իրականացվող փրկարարական աշխատանքներն ու ծառայության այլ գործառույթներ: Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք և խրախուսվելու է ըստ արժանվույն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական հարցերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular