ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ն ամուր է ինչպես միշտ և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ընդունվել է միաձայն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ԲՀԿ-ի քաղխորհրդում միաձայն ընդունվել է Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին որոշումը: Սակայն հանդիպումից ժամեր անց «Ծառուկյան» դաշինքի պատգամվոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ համաձայն չէ այդ ընտրության հետ: 
Այս թեման արդեն շահարկման առարկա է դարձել մի շարք զլմ-ների կողմից, ովքեր փորձել են սեփական երազանքները ներկայացնել որպես իրականություն՝ ԲՀԿ-ի պառակտման, ներքին տարաձայնությունների և այլնի մասով:,
Բնականբաար նման բան չկա և չի էլ կարող լինել: ԲՀԿ-ն կուռ և ամուր կուսակցություն է, ինչպես միշտ: Հասկանալի է, որ 31 պատգամավորներով խմբակցություն, բազմաթիվ տարածքային կառույցներ, Երևանի և մարզային կառույցներ ունեցող կուսակցությունում հնարավոր է, որ ինչ-որ մեկը մտածի այլ կերպ կամ ունենա տարբերվող կարծիք Երևանի քաղաքապետի թեկնածուի մասին: 
Սակայն համացանցում առկա է ԲՀԿ քաղխորհրդի հանդիպման տեսագրությունը, որտեղ երևում է, որ խորհրդի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը: Տեսագրությունը ցույց է տալիս, որ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ընտրվում է բաց և հրապարակային քվեարկությամբ և այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող:
Այլ հարց է էստեղ թե ինչպես է պատրաստվում այս ամենից հետո շարունակել սույն պատգամավորը իր գործունեությունը, քանզի խոսքը գնում է,ոչ թե մեկի կողմից ընդունված որոշման մասին, այլ ամբողջ կուսակցական ակտիվի, քաղաքական խորհրդի անդամների կողմից ընդունված միաձայն որոշման մասին։
Առաջիկայում մեզ սպասվում է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որտեղ ԲՀԿ—ն հանդես է գալու իր թեկնածուով և միասնական թիմով, և բոլոր այն շրջանակները և նրանց սպասարկող զլմ-ները, ովքեր այս ամենի մեջ փորձում են տեսնել պառակտում կամ ներքին խնդիրներ, կտեսնեն միանսական թիմ, որը երևանցուն է ներկայացնելու իր թեկնածուին և Երևանի զարգացման իր ծրագիրը:
Սա ընդամենը փոքրիկ դրվագ է, որը վաղն իսկ մոռացվելու է, դրա հետ մեկտեղ անցնելուէ նաև որոշ շրջանակների անհիմն ոգևորությունը: ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը դեռ բազմաթիվ ծրագրեր և անելիքներ ունեն Հայաստանում և Երևանում: Իսկ ցանկացած կուսակցական պետք է լավ գիտակցի, որ կուսակցության շարքերն ընդգրկվելով՝ իր անձնական եսի մի մասը զիջում է ընդհանուր գործի շահին և նպատակին: Այս գիտակցումը կիսել և կիսում են ԲՀԿ-ի շարքերում ընդգրկված տասնյակ հազարավոր կուսակցականներն ու հարյուր հազարավոր համակիրները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular