ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ՝ նախորդ տարվա 139-ի դիմաց, որոնցից 8-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործերից՝

 35-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,

24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

2-ական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ նորածին երեխայի սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,

1-ական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն և այլն:

Նախնական քննության փուլում նշված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 129 անձ, որոնցից 3-ը՝ 14-16 տարեկան, 12-ը՝ 16-18 տարեկան, 75-ը՝ 18-35 տարեկան, 39-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 196 անձ, որոնցից 101-ը՝ մինչև 12 տարեկան, 21-ը՝ 12-14 տարեկան, 46-ը՝ 14-16 տարեկան, 28-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 42 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular