ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն. գյուղնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն այս պահի դրությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու առնչությամբ: Օգոստոսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Սևանից մեկ կաթիլ ավել բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նման նախաձեռնություն չի եղել, որ ավել ջուր բաց թողնվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Խաչատրյանը:  

Նա անձամբ կցանկանար, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու փոխարեն խորքային հորերի հարցը լուծվեր: Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Սևանից ավել ջուր է բաց թողնվել, գումարը գնացել է արտաբյուջետային հաշիվ, եթե այդ գումարը օգտագործվի խորքային հորերից ջուր հանելու համար, ավելի նպատակահարմար կլինի թե Սևանա լճի, թե գյուղատնտեսության տեսանկյունից:

«Իմ կարծիքով համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի: Պնդումները, որ 70 տոկոսով ջուրը կորում է, չի չափվում, որպես գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուի՝ ընդունելի չէ: Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, ասում են դուք ունեք 3 հեկտար հող, որի վրա աճեցնում եք պոմիդոր, մենք տալիս ենք դրա համար նորմատիվով սահմանված քանակի ջուր: Բայց եթե ջրաչափ չկա դրված, ինչպես վստահ լինել, որ հենց այդքան էլ տրվել է: Որ գյուղացու նկատմամբ լինենք ազնիվ, պետք է ամեն տրված կաթիլ ջուրը ֆիքսվի, ասենք դու սպառել ես այսքան ջուր, այսքան պետք է վճարես»,-ընդգծեց նախարարը։

Նա նկատեց նաև, որ կան հողատարածքներ, գյուղացիներ, ովքեր մի քանի անգամ են ջրբացթողումից օգտվում, մի մասն էլ ընդհանարապես ջուր չի ստանում, ինչը, սակայն, չարաշահման հետևանքով չէ, այլ պայմանավորված է նրանով, որ այդ հողատարածքները ծայրամասային հատվածներում են, և ջուրը նրանց չի հասնում, պետք է էլի ու էլի ջուր մղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular