ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանի, աճել Ռումինիայի մասնաբաժինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում որոշակի տեղաշարժեր են գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները, «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն դոլարի փոխարեն։ Ընդ որում՝ նշվածից ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 290.3 միլիոն դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա վեց ամիսների 225.8  միլիոն դոլարի փոխարեն: Եթե ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2017-ի հունվար-հունիսին արտահանման կառուցվածքում կազմել է 23.3 տոկոս, 2018-ին՝ 24.9 տոկոս:

ԵՄ երկրներ ևս այս տարվա վեց ամիսներին ավելի մեծ ծավալի ապրանք է արտահանվել, մասնավորապես, նախորդ տարվա 300.8 միլիոն դոլարի դիմաց այս տարվա վեց ամսում 369.6 միլիոն դոլարի ապրանք է վաճառվել այս երկրներին։

2017 թվականի հունվար-հունիսին այլ երկրներ է արտահանվել 435.8 միլիոն դոլարի, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 493.4 միլիոն դոլարի արտադրանք: Սակայն, եթե 2017-ի առաջին կիսամյակում արտահանման կառուցվածքում այլ երկրների տեսակարար կշիռը կազմել է 44.9 տոկոս, ապա 2018- ի վեց ամսում՝ 42.4 տոկոս:

Առանձին երկրների մասով ևս այդ տեղաշարժերը նկատելի են, օրինակ, Ռուսաստանի մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2017-ի վեց ամսում կազմել է 22.7 տոկոս, 2018-ի նույն հատվածում՝ 24.1 տոկոս: Այն տեսանելի է նաև բացարձակ թվերով՝ նախորդ տարվա վեց ամսում դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 220.4 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 281.2 միլիոն դոլարի ապրանք:

Զգալիորեն աճել է Ռումինիա արտահանվող արտադրանքի ծավալը՝ 9.9 անգամ: Նվազել է Բուլղարիա արտահանվող արտադրանքի ծավալը. նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում արտահանվել է 129.9 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 124.2 միլիոն դոլարի արտադրանք։ Շուրջ 43-տոկոսանոց արտահանման աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա. 2017-ի վեց ամիսներին արտահանվել է 119.2 միլիոն դոլարի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 170.3 միլիոն դոլարի արտադրանք: Նույնքան աճ է ապահովել նաև Նիդեռլանդները. այս ուղղությամբ 40.6 միլիոն դոլարի դիմաց՝ 58.2 միլիոն դոլարի արտահանում է արձանագրվել:

39.1 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի Իրան՝ 34.5 միլիոն դոլարի փոխարեն արտահանվել է 48 միլիոն դոլարի արտադրանք: Դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 30 տոկոս, Իրաք՝ 10.7, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 8.3: Հարևան Վրաստանի դեպքում մեծ անկում է գրանցվել՝ 56 տոկոս. եթե 2017-ի վեց ամսում այնտեղ արտահանվել է 64.6 միլիոն դոլարի, ապա ընթացիկ տարում՝ ընդամենը 28.4 միլիոն դոլարի արտադրանք:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 165 միլիոն 189.4 հազար դոլար, աճը 2017-ի վեց ամսվա համեմատ կազմել է 20 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular