Ցանցում հայտնվել Է Մեքսիկայում ինքնաթիռի կործանման տեսանյութը
ՎԻԴԵՈՑանցում տեսանյութ Է հայտնվել Aeromexico ավիաընկերության Embraer 90 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից: Կադրերը հրապարակել Է Noticas Mexico TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել Է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել: Տեղական զանգվածային լրատվամիջոցների լրագրողները իրադարձությունների վայրից հայտնել են, որ ուղեւորների մեծ մասն ինքնաթիռի սալոնից դուրս Է եկել ինքնուրույն:
Երկրի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ վերքեր Է ստացել 85 մարդ, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Embraer E90 ինքնաթիռը, որում եղել են 97 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ, կատարում Էր AM2431 չվերթը «Խեներալ Գվադելուպե Վիկտորիա» օդանավակայանից երկրի մայրաքաղաք Մեխիկո: Ինքնաթիռն ընկել Է թռիչքա-վայրԷջքային գոտուց պոկվելուց անմիջապես հետո: Դատելով աղետի վայրից ստացված կադրերից՝ ընկնելուց հետո շատ չանցած հանրանավը բռնկվել Է: Ինչպես հաղորդել Է օդանավակայանի գործարկու ընկերությունը՝ OMA Aeropuertos-ը, կործանման պատճառ կարող Էին դառնալ վատ եղանանկային պայմանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: