ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմիջական ու սիրալիր մարդիկ, գեղեցիկ կառույցներ ու համեղ սնունդ. Հայաստանը սիրելու զբոսաշրջիկների պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները տեսանելի են Երևանի փողոցներում, ուր կարելի է հանդիպել ամենատարբեր կողմից մեր երկիրը տեսնելու եկած օտարերկրացիների:

«Արմենպրես»-ը Հանրապետության հրապարակում և դրան հարակից փողոցներում զրուցել է անցորդ-զբոսաշրջիկների հետ, փորձել հասկանալ ինչ տպավորություններ ունեն Հայաստանից:

17-ամյա Ռիշան և Վիկտորիան շատ են սիրել Հայաստանը, մասնավորապես այստեղի մարդկանց ու միրգը։ «Մենք այստեղ ենք արդեն 7 օր, հասցրել ենք տեսնել մի շարք հիշարժան վայրեր, հնագույն եկեղեցիներ: Մարդիկ շատ ընկերական են, մրգերն էլ՝ շատ համեղ»,-նշում են նրանք: Ասում են՝ էլի Հայաստան կգան, այն իդեալական վայր է արձակուրդն անցկացնելու համար: «Իմ մայրիկը խոսել է իր ընկերների հետ, և մենք մտածում ենք հաջորդ տարի ևս գալ Հայաստան արձակուրդներին»: Վիկտորիայի կարծիքով՝ շատերը պետք է իմանան Հայաստանի մասին, իսկ դրա համար հարկավոր է զբոսաշրջությունը զարգացնել:

Վլադիմիրին, ով Կրասնոդարի երկրամասից է, շատ է դուր եկել Երևանը, քանի որ օդը մաքուր է՝ Ռուսաստանի քաղաքների համեմատությամբ: «Անմիջական ու սիրալիր են հայերը, բայց լինում են ֆինանսական դժվարություններ, Սևանում ռեստորանում էինք ու մեզ դուր չեկավ, որ մեզ խաբեցին»,-նշում է նա: Հնգօրյա հանգստի ընթացքում այլ խնդիրների չեն հանդիպել: «Շրջել ենք Երևանում, այցելել Սևան, Գառնու տաճար, մեզ շատ է տպավորել ճարտարապետությունը»: Հարցին՝ գիտեն հայերեն բառեր, ասում է՝ ոչ. «Շատ հայեր ռուսերեն խոսում են, անկեղծ ասած՝ չգիտեմ հայերեն բառեր: Ավելի շատ շփվում ենք ռուսերեն, երբեմն նաև անգլերեն»:

Նիդեռլանդներից ժամանած Վիլն ասում է՝ եղել է Հայաստանի բոլոր անկյուններում՝ աջից ձախ. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, հատկապես ինձ դուր են գալիս շենքերը, եկեղեցիներն ու բնությունը: Սա իմ առաջին այցելությունն է, եթե հնարավորություն ունենամ, գուցե վերադառնամ»: Հայկական սնունդը սիրել է, սակայն, ցավոք, ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի և իրեն շատ բաներ թույլ տալ չի կարող: «Հայերեն բառեր գիտե՞ք» հարցին պատասխանում է. «Ոչ, մենք ունեինք գիդ, որի հետ շփվում էինք անգլերեն, հայերեն բառեր սովորելու կարիք չի առաջացել»,-նշում է նա:

Սինգապուրցի Թայանը մեզ հետ զրույցի պահին շտապում էր տեսնելու Սևանա լիճը: Նրա խոսքով՝ Հայաստան է ժամանել Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան այցելություններից հետո, մեր երկրի մասին նրան պատմել են Թեհրանում: «Հրաշալի երկիր է, շատ ընկերական: Շատ հաճելի է, որ իրանական սահմանից 8 ժամ է մինչև Երևան»։ Մյուսների նման նա էլ հայերեն բառեր չգիտի, քանի որ այստեղ կարող է օգտագործել անգլերենն ու ռուսերենը:

Բելգիայից ժամանած Ուիլյամն ու Նիկիան վաղուց էին պլանավորում գալ Հարավային Կովկաս: «Հայաստանն ու Վրաստանը երկար ժամանակ իմ այցելությունների ցանկում էին: Բացի այդ՝ ես ունեմ կոլեգաներ Հայաստանից: Որոշեցի գալ ու տեսնել Երևանն ու լավ մարդկանց»,-ասում է Ուիլյամը: Նրա խոսքով՝ պատրաստվում են տուր իրականացնել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերով: Գիտի հայերեն «բարի լույս» և «շնորհակալություն» ասել։

Ներգնա տուրօպերատորների տվյալներով՝ Հայաստանի ավանդաբար ամենից հաճախ այցելվող վայրերի ցանկում էական փոփոխություններ չեն գրանցվել: Արտասահմանցի, նաև հայ զբոսաշրջիկներն ամենից շատ նախընտրում են Գառնին, Գեղարդը, Սևանը, Տաթևը, Խոր Վիրապն ու Նորավանքը: Այցելում են նաև Ծաղկաձոր, Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին, Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Օձունի և Ախթալայի վանքեր:

Էքստրիմի սիրահարները այցելում են Ենոքավան՝ զիփլայնով թռչելու, Խնձորեսկ, Լաստիվեր, Շաքիի ջրվեժ, Թռչունների քարանձավ, Արենի: Գյուղական կյանքի սիրահարները մասնակցում են լավաշի թխման գործընթացին: Հաճախ այցելվող վայրերից է նաև Բյուրականի աստղադիտարանը, Երևանում էլ Լևոն վարպետի քարանձավ-թանգարանը:

Վիճակագրություն

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ, ինչն ավելի քան 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, 2016-ի համեմատ աճը 18.7 տոկոս է։

2017-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 264 հազար 702-ը որպես կացության վայր ընտրել են հյուրանոցային տնտեսության օբյեկտները: 1 միլիոն 230 հազար 077-ը մնացել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացնում միայն հյուրանոցային օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների վերաբերյալ՝ որ երկրից են, ինչ նպատակով են այցելել Հայաստան: Այսպիսով՝ նրանց 20.3 տոկոսը Ռուսաստանից է, 1.7-ը՝ Ուկրաինայից, 1.4-ը՝ ԱՊՀ այլ երկրներից: 4.4 տոկոսը եկել է Գերմանիայից, 4.1 տոկոսը՝ Ֆրանսիայից, 2.7 տոկոսը՝ Միացյալ Թագավորությունից, 2.1-ը՝ Իտալիայից, 0.7-ը՝ Նիդեռլանդներից: Իրանից ժամանել է 14.2 տոկոսը, Միացյալ Նահանգներից՝ 13.6, Վրաստանից՝  2.9, Կանադայից՝ 2.6, Թուրքիայից՝ 0.7:

2017-ին զբոսաշրջային գործակալությունների միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 52.8 տոկոսը այստեղ է եկել հանգստի և ժամանցի նպատակով, 23.9 տոկոսը՝ գործնական, 0.2-ը՝ բուժման, 23.1 տոկոսն էլ՝ այլ նպատակներով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿմեթոդաբանության  միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձորը հանգստանալուբուժվելուհարազատներին այցելելուգործնականկրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդումէ իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քանանընդմեջ 1 տարի ժամանակով:

Անի Նազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular