ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ. Բալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խորհուրդը որոշում չի կայացրել գլխավոր քարտուղարի վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, Բալայանն ընդգծեց, որ այդ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,- նշեց նա:

ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ քննարկումների ու կոնսենսուսի միջոցով պարզ կլինի, թե ով, ինչպես ու ինչ ժամկետներում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Խաչատուրովին:

Բալայանն անդրադարձավ նաև Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի ու հնարավոր անձեռնմխելիություն ունենալու մասին  հարցին՝ ասելով. «Դատավորը մեզ դիմել էր պարզելու՝ նա ունի անձեռնմխելիություն, թե ոչ: Ես այժմ չեմ կարող հրապարակել մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե ոչ: Կարող եմ ասել, որ պարոն Խաչատուրովի գործին կցված է մեր պատասխանը: Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին  2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում: Կարծում եմ՝ դատավորը վճիռ կայացնելիս հաշվի  է առել մեր պատասխանը»:

Հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվել էր Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Խաչատուրովն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

Նա ավելի վաղ դատարան ժամանելիս հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular