ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցում են մի շարք միջազգային ծրագրերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննաշրջանից հետո՝ ամռան ընթացքում ևս Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ուսանողները մասնակցում են միջազգային տարբեր ծրագրերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ շուտով Արցախի պետական համալսարանի ուսանող-իրավագետները կմասնակցեն Նյուրնբերգյան ամենամյա դատախաղին, որը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այս միջազգային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների համալսարանների ուսանողներ:

«Այսօր գիտելիք ստանալու հնարավորություններն անսահմանափակ են: Ուսանողին գիտելիք տալու համար մենք կիրառում ենք նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափը: Քննաշրջանից հետո էլ փորձում ենք մեր ուսանողների համար առօրյան դարձնել հագեցած և արդյունավետ»,- նշեց ԱրՊՀ-ի ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Այս տարի առաջին անգամ Արցախում կազմակերպվեց «ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարը, որը հագեցած էր գիտակրթական, ճանաչողական, մարզամշակութային և այլ ծրագրերով: Ճամբարին մասնակցել են ուսանողներ ոչ միայն Արցախի պետական համալսարանից, այլ նաև ՀՀ և արտերկրի բուհերից:

Ճամբարում դասախոսություններով հանդես են եկել մասնագետներ նաև արտերկրից: Կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, բանավեճեր, ճանաչողական էքսկուրսիաներ դեպի ԱՀ պատմամշակութային կոթողներ:

ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ և արտերկրի գործընկեր բուհերի կողմից իրականացվող ծրագրերին: ԱրՊՀ իրավագիտության մասնագիտության երկու ուսանող հուլիսի 2-6-ը մասնակցել են ՌԴ Սվերդլովսկի մարզկենտրոն Եկատերինբուրգում անցկացված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» խորագրով մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցին:

Այս տարի համալսարանի ուսանողուհիներից մեկը Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում մասնակցել է նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին, որը հագեցած է եղել հետաքրքիր դասերով, ակտիվ գործնական աշխատանքներով:

Ամեն տարի ուսանողները մասնակցում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին: Իսկ ՀՊՏՀ-ԱրՊՀ համագործակցության շրջանակում ամեն տարի ուսանողները իրենց  ամառային հանգիստն են վայելում Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում:

Ռեկտոր Մանուշ Մինասյանի հավաստմամբ՝ ԱրՊՀ-ն տարեցտարի ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, և սա, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացման վրա:

ԱրՊՀ-ից տեղեկացնում են նաև, որ համալսարանի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումը, նախնական պայմանավորվածության համաձայն, կավարտվի երկու տարի անց: ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ շենքի վթարային մասը քանդվել և նորոգվելու է հիմնովին, մյուս մասում կլինեն ամրացումներ: Նախատեսվում է ժամանակակից պահանջներին համահունչ կառույց հանձնել համալսարանին: Ռեկտորի հավաստմամբ՝ ԱրՊՀ նոր մասնաշենքում կտեղավորվի 2-3 ֆակուլտետ, կգործի նաև գրադարան և ճաշարան:

Միլենա Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular