ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճում անհրաժեշտ է մաքրման ծրագրեր իրականացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ, օժտված է ինքնամաքրման գործառույթով, սակայն այս պահին աղտոտման բարձր մակարդակի պատճառով անհրաժեշտ է իրականացնել նաև լրացուցիչ մաքրման աշխատանքներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ մասնագետների՝ պատճառները տարբեր են. այս տարի ձմեռը մեղմ է եղել և լիճը չի հասցրել ամբողջությամբ սառել: Բացի այդ լճին վնաս են հասցնում նաև հարակից բնակավայրերի կոյուղիները, թափոնները: Լճում նաև ձկան կերի մեծ պաշար կա, բայց համապատասխան քանակի ձուկ չկա այն սպառելու համար, ինչն իր հերթին բերում է էկոհամակարգի աղտոտման:

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանի խոսքով՝ կտրուկ նվազել է նաև Սևանա լճում խեցգետինների քանակը: Ստորջրյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճում քիչ չեն նաև ձկնորսական զանազան ցանցերը:

«Սևանա լճի այսօրվա վիճակը տարբերվում է մյուս տարիներից: Ծաղկումը բնական պրոցես է, և ծաղկումի շրջան միշտ եղել է Սևանա լճում, սակայն այս տարվա տարբերությունը կապված է այն բանի հետ, որ ծաղկումը համեմատաբար շուտ է եղել: Նախորդ տարիներին այն լինում էր օգոստոսի սկզբին: Այս տարի երկար է տևում. սկսվել է հուլիսի 3-ին, և մինչ այսօր կանաչած տեղեր կան, և տարածված են ողջ լճում: Այժմ անցնում է վերջնական փուլին»,-  ասաց սուզորդ Ստեփան Կոջայանը:

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչԵՊՀէկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը նշում է, որ թեև մեծ Սևանի հատվածում, կարծես թե, արդեն նահանջում է ծաղկումը, բայց Փոքր Սևանում դեռ պահպանվում է: Լճի ջրի մակարդակը բարձրացնելուց զատ անհրաժեշտ է մաքրել և կանխարգելել հետագայում նման աղտոտման կրկնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular