ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում մաքրությամբ երրորդ տեղը զբաղեցնող ջուրը մեր համար փնթի է, իսկ հարևանի հարսը՝ սիրուն. ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արմինե Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սևանա լիճը նման է հայ գրականությանը:

Մենք միայն քննադատում ու անվերջ քննադատում ենք: Հաճախ դա նման է այն երևույթին,որ պարզապես չենք ուզում լավը տեսնել:

Աշխարհում մաքրությամբ երրորդ տեղը զբաղեցնող ջուրը մեր համար փնթի է, իսկ հարևանի հարսը՝ սիրուն: Այն պարագայում,որ հարևան Վրաստանի և Թուրքիայի լողափերի աղտոտվածության մասին լեգենդներ են հյուսվում:
Հիմա ,թե ինչո՞ւ հայ գրականության հետ զուգահեռեցի...

Մենք միշտ ձգտում ենք խոսել արտասահմանյան գրականությունից, հաճախ դա բխում է զուտ մոդայից:Այնինչ. այդ մոդան Սևակը կասեր <<Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետում շուկա>>:

Երևի ավելի պարզեցնեմ.

Պաուլո Կոլեյո ,<<Ալքիմիկոսը>>,կամ <<11 րոպեն>> (Միայն ցիտատները կարդացածներին խնդրում եմ չմասնակցել քննարկմանը) :Ցույց տվեք ինձ խնդրում եմ Կոելյոյի ստեղծած գրականությունը,,,, Այդպիսի գրականություն կարող է ստեղծել նաև բախտագուշակ Վարսիկը: Իսկ Կոելյոյի մոտ կա ընդամենը Աբիգ Ավագյանի մակարդակի գրականություն: Ի դեպ Աբիգի <<Հարված>>ը հազար անգամ գերազանցում է Կոլեյոյի <<11 րոպե>>-ին:
Թյուր կարծիք չկազմվի ,թե ուզում եմ ասել, արտասահմանյան գրականություն չկա , և որ <<միայն մենք Արարատ ունենք>>:
Եթե համեմատություն ,ապա հավասարը հավասարի հետ:

Կարդացե՞լ եք Ռեմարկի <<Հաղթական կամար>>ը: (Միայն ցիտատներ կարդացածները խնդրում եմ լռել):Բնաբանի մեջ նշվում է,որ Ռավիկը (գլխավոր հերոսը) ֆաշիստական դիկտատուրայի մոլի թշնամին էր, և հաճախ դրանով է պայմանավորվում նրա ոչ զգացմունքային լինելը: Հայտնի է,որ հերոսների բերանով միշտ խոսում է հեղինակը:

Ուրե՞մն... Ինչո՞ւ չարդարացնել նաևՄկրտիչ Արմենի <<Ժիրայր Գլենց>>ին…
Բոդլերը իր <<Չարի ծաղիկներ>>ում (հատվածը գրքում չգտա,որ բառացիորեն նշեմ) հերոսի բերանով խոսում է թմրանյութից իր կախվածության և դրա վայելքների մասին, բայց քանի որ նա Բոդլերն է մենք չենք կարող նրան քննադատել,,,Հանճարներին չեն քննադատում...

Իսկ երբ Չարենցը իր անտիպ բանաստեղծություների մեջ խոսում է երիտասարդ տղայի ձգողականության մասին.......... այ այստեղ սկսվում է,,,,

Պարտադիր հայտնվում է մեկը ,ով գիրը քննադատելու փոխարեն սկսում է քննադատել ԱՆՁը....ՈՒ թեման շեղում այնքան,որ թվում է կողքի գյուղի կթվորի մասին է խոսքը:
Եվ քանի,որ նա մերն է,մենք նրան չենք կարողանում արդարացնել....
Մի քիչ խուճուճ ստացվեց...երանի գոնե մեկը ինձ ճիշտ հասկանար...
Գնահատեք Սևանը.կարդացեք մեր գրականությունը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular