ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նպատակ էր հետապնդում փոխվարչապետ Միրզոյանի այցն ԱՄՆ. փորձագետի կարծիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ դարձավ քննարկումների առարկա: Փորձենք ամփոփել Միրզոյանի՝ փոխվարչապետի պաշտոնում ԱՄՆ առաջին այցի հիմնական արդյունքները:

Այցի ժամկետի ընտրությունը

ՀՀ փոխվարչապետի՝ ԱՄՆ այցի հիմնական նպատակը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունը և Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցի ներկայացնելն էր։ Սակայն այցի ժամկետները նաև կարևորվում են՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Նախևառաջ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ (նոյեմբերի 8) ամերիկյան կոնգրեսականների հետ ակտիվ շփումները կարող են նպաստել ՀՀ շահերին առնչվող քայլերի ակտիվացմանը և խնդիրների բարձրաձայնմանը:

Միևնույն ժամանակ, կոնգրեսականների հետ շփումներում անհրաժեշտ է հստակ տարանջատել դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ տարվող աշխատանքները: Եթե դեմոկրատ կոնգրեսականների համար, առնվազն հայտարարությունների մակարդակում, առավել քան ընկալելի և գնահատելի է Հայաստանում վերջին շրջանում գրանցված ժողովրդական առաջընթացը, ապա հանրապետական կոնգրեսականների համար կարևոր է լիարժեք պատկերացնել երկկողմ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի այդ, ԱՄՆ հետ հարաբերությունների ակտիվացումը կարևոր է նաև այն պատճառով, որ վերջին ամիսներին ամերիկյան ուղղությամբ նկատելի է ադրբեջանական դիվանագիտության զգալի ակտիվացում:

ԱՄՆ-ից աջակցության ակնկալիք

Անկախությունից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է շուրջ 2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն, ինչն, իհարկե, դրական է ազդել ՀՀ-ում տարբեր ոլորտների, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման վրա:  Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ երկրում մեկնարկել են բավական լայն բարեփոխումներ և անզիջում պայքար կոռուպցիայի դեմ, բնականաբար, նկատվում է միջազգային աջակցության (տեխնիկական, փորձագիտական, ֆինասնական) որոշակի անհրաժեշտություն, առավել ևս, եթե հաշվի առնենք միջազգային տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնչեցրած դրական արձագանքները:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ-ում առկա իրողությունները: ԱՄՆ նոր վարչակազմն ունի հայտարարված նպատակ՝ նախևառաջ առաջնորդվել ԱՄՆ շահերով (Թրամփի հայտարարած սկզբունքը՝ “America First”): Ուստի,  նպատակահարմար է, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առավելապես առաջնորդվի  փոխշահավետ գործընկերության, այլ ոչ թե օգնության վրա հիմնված հարաբերությունների սկզբունքով, ինչը կմեծացնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետաքրքությունը ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում: Այս առումով, օրինակ, դրական էր այցի ժամանակ Միրզոյանի կողմից հնչեցրած շեշտադրումն առ այն, որ ՀՀ-ն  և ԱՄՆ-ն պետք է խորացնեն համագործակցությունը Սիլիկոնային հովտում:

Փաշինյան-Թրամփ սպասվող հանդիպում

ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ վերջիններս  բարձրաձայնեցին սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման անհրաժեշտության մասին: Անշուշտ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները չպետք է սահմանափակվեն միայն կոնգրեսականների (առավել ևս դեմոկրատ) հետ շփումներով և բավական կարևոր էր, որ այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև գործադիր թևի ներկայացուցչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ: Հատկանշական է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հայտարարությունն առ այն, որ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման կազմակերպումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական և նպատակաուղղված աշխատանք:   

Սփյուռքի հետ կապերի զարգացում

Հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում առկա դրական արձագանքը Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ կարող ենք փաստել, որ այսօր կա ՀՀ-Սփյուռք հարաբերություններին նոր թափ հաղորդելու ներուժ: Այս առումով դրական էր ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումները և քննարկումներն ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ ինչպես իրենք փաստեցին՝ որպես «Թավշյա հեղափոխությանն անմիջական մասնակցություն ունեցած առաջին ՀՀ պաշտոնյայի»:

Միևնույն ժամանակ, նկատվում է Սփյուռքի հետ աշխատանքի գործիքակազմի վերանայման անհրաժեշտություն, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների և անհատների ներուժը: Այս փուլում անհրաժեշտ է  առավել ամրապնդել և կանոնավոր դարձնել  իշխանությունների և ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների միջև կապերը՝ ուղղորդելով վերջիններիս քայլերն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարող ենք փաստել, որ այսօր ՀՀ համար առավել արդիական է դառնում ԱՄՆ հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և զարգացումը: Սակայն, որպեսզի այդ ուղղությամբ տարվող աշխատանքները լինեն առավել արդյունավետ, անհրաժեշտ է մշակել համագործակցության հստակ օրակարգ, որը կենթադրի երկկողմ համագործակցություն տարբեր մակարդակներում և հաշվի կառնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի առանձնահատկությունները: Սա թույլ կտա առավելապես օգնության վրա հիմնված հարաբերություններից անցում կատարել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի: 

Լիանա Հովհաննիսյան

փորձագետ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular