ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես կմեկնաբանեին վերջին հանդիպումները ՀՀ տարբեր լրատվամիջոցները․ քաղաքական սատիրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lragir.am - Կրեմլում Պուտինը, Ալիևը և Էրդողանը դաժան ծեծի են ենթարկել Սերժ Սարգսյանին և պահանջել Դուգինին նշանակել վարչապետ. Իգոր Մուրադյան

Ժողովուրդ - Սարի թաղի բախումներին մասնակցած քրեական հեղինակություն Տլեի եղբայրը մեկնաբանում է Բաքվում և Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները

Մհեր Արշակյան - Կրեմլի ալ կարմիր պատերի գույնով ծածկվեց Հայկի հետնորդ հայերի արժանապատվության վերջին ճիչն ու ցասումը, ներքին Վասակը ոտքի կանգնեց, արևը խամրեց, սև խավյարով ապականվեց հայոց տոլման։ Լուսաբացը թախծոտ էր․ արթնացա Սերժի նազիր Վիտալի Բալասանյանի բիրտ գոռոցից :(

hetq.am - Ցմահ դատապարտյալի բաց նամակը Սերժ Սարգսյանին. ես պատրաստ եմ հրաժարվել ձեր հրաժարականի պահանջից, եթե վերադարձվի 800 հեկտարը

Թաթուլ Հակոբյան - Ինչպես էր 1976 թ. Սերժ Սարգսյանի դասընկերը Բաքվի կլինիկաներից մեկում արյուն ՀԱՆՁՆՈՒՄ, և ի՞նչ կարող է դա նշանակել

Հայկական Ժամանակ - Էդմոն Մարուքյանի մորաքրոջ հարևանի թոռը ընտրակեղծարա՞ր. ընդդիմադիր կեղծարարը Սերժ Սարգսյանի հետ նույն չվերթով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ-ում սպասվող պառլամենտական ըննտրություններին

Արա Պապյան - Եթե մեր իշխանությունները որոշեն ինքնակամ հեռանալ, ես կապահովվեմ Կանադայում նրանց քաղաքական ապաստանի հարցը

blognews - Ումի՞ց են ցանկանում երեխա ունենալ ֆեյսբուքահայուհիները. առաջին տեղում Պուտինն է, երկրորդ տեղում Արամեն, երրորդ տեղում Արսինե Խանջյանը

ԱԳՆ մամլո ծառայություն - Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտում է 2014 թ. օգոստոսին Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն պատերազմը
civilnet - Վարդան Օսկանյանը ողջունում է թուրք-ադրբեջանա-ռուսական ուժերի, ընդհանրապես ցանկացած ուժերի, համախմբան գործընթացը

7or - Քոչարյանի օրոք Էրդողանի դեմ հեղաշրջումներով տարածաշրջանային անվտանգությունը չէր խաթարվում

Ստյոպա Սաֆարյան - Քանի դեռ Տարոն Մարգարյանն է Երևանի քաղաքապետը, ղարաբաղյան կոնֆլիկտի հագուցալուծում դժվար է կանխատեսել

orer.am - Փոխզիջումների գնալու առաջարկին ի պատասխան Սերժ Սարգսյանը ղարաբաղի տնական օղի է նվիրել Վլադիմիր Պուտինին

shamshyan.com - Ինչպես էին փառապանծ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ երիտասարդ երկրապահները օնլայն հետևում Սարգսյան-Պուտին հանդիպմանը և ինչ հայհոյախառը քոմենթներ էին գրում ադրբեջանական ֆորումներում

Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular