ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աջակցելու է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն- թանգարանի կայացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացավ մշակութային կառույցում կատարված աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահը դեռևս երկհարկանի համալիրի տարածքով շրջեց մեծանուն գրողի որդու՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ:

«2020-ին նշվում է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանըՄեծ վարպետն արժանի է, որ իր արվեստը, գրականությունը մեր հայրենիքում գեղեցիկ ձևով ներկայացվեն, և մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, որտեղ կկարողանան գալ և շփվել մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ: Ես ամեն ինչով աջակցելու եմ, որ այս ամենը ժամանակին իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի տարածքը գեղեցիկ միջավայրի վերածվի: Արմեն Սարգսյանը հավելեց, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է նախագծի իրականացմանը:

Շրջայցի ընթացքում Դավիթ Մաթևոսյանն Արմեն Սարգսյանին ներկայացրեց կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծը, ինչպես նաև գործունեության նպատակները: Մեծանուն գրողի որդին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հանրապետության նախագահը եղել է Հրանտ Մաթևոսյանի վաղեմի բարեկամը: «Նրանք ընկերացել են այն ժամանակերբ ԱրմենՍարգսյանը դարձել էր ՀՀ վարչապետՆախագահը գիտերոր 2020-ին նշվում է Մաթևոսյանիհոբելյանը և նրա կողմից ճիշտ նկատառում արվեց այն մասինոր գոնե հոբելյանին պետք էհասցնենք կենտրոնի ստեղծումը»,- նշեց Դավիթ Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ՀՀ նախագահը հնարավոր է Լոռի ՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր այցելի:

Անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանին՝ Դավիթ Մաթևոսյանն առանձնահատուկ շեշտեց, որ մշակութային օջախի առաջնային ցուցանմուշը լինելու է Մաթևոսյանի խոսքն իր բոլոր դրսևորումներով՝ ձայնային, պատկերային, վիրտուալ և այլն: Գրողի որդու խոսքով՝ կենտրոն-թանգարանում ներկայացվելու են ժամանակավոր ցուցադրություններ. պարբերաբար ցուցադրվելու են տարբեր ցուցանմուշները, լինելու է փոփոխվող էքսպոզիցիոն վիճակ: Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ ամենակարևորն այն է, որ կենտրոնի շրջակայքում եղած այգին դառնա քաղաքաշինական նախագիծ, վերածվի Մաթևոսյանի ստեղծագործություններում նշված միջավայրի:

«Այգին հսկայական աշխատանք է ենթադրում: Առաջիկա 1-2 տարում կկառուցվի կենտրոնի 3-րդ հարկը, կլուծվի ներքին էքսպոզիցիայի խնդիրը»,-հավելեց Դավիթ Մաթևոսյանը՝ շեշտելով, որ կառույցը եռահարկ կլինի, կներառի նաև նկուղային հարկ:  

Թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular