ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջևանի հատվածում. Դավիթ Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական զինված ուժերը արդեն միջոցներ են ձեռնարկել Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության կրճատման ուղղությամբ: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքով` հայկական կողմը Նախիջևանում վերահսկում է իրավիճակը:

«Նախիջևանի հատվածում Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները`ամրացնելու իրենց դիրքերը, իսկ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,- նշեց Տոնոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին: Անդրադառնալով Եղեգնաձորում հուլիսի 24-ին զինծառայողի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ այն դժբախտ պատահար է եղել, իսկ Քարվաճառում տեղի ունեցածը` ալկոհոլի չարաշահման արդյունք:

«Եղեգնաձորում տեղի ունեցածը եղել է դժբախտ պատահար, առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որևէ նշան կամ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպիսի դեպք չկրկնվի, որովհետև դա կարգապահության, վարժվածության և պատրաստության խնդիր է: Քարվաճառի դեպքի առթիվ նախ պետք է (մարդկանց) գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցները իրականացվում են Ռազմական ոստիկանության կողմից, հրամանատարական կազմն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա: Պետք է բարձրացնել նաև կարգապահական մակարդակը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Խոսելով ՊԲ հրամանատարի հայտարարության մասին, թե սահմանին իրավիճակը կարող է սրվել հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական զինված ուժերն այդպիսի զարգացումների միշտ են սպասում:

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասաց Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում առկա կոռուպցիոն ռիսկերին: Նախարարի խոսքով՝ ՊՆ-ում էլ են լինում բացահայտումներ ու աշխատանքից ազատման դեպքեր, սակայն նախարարությունն այդ ամենը լուսաբանման չի արժանացնում, որովհետև դրա կարիքը չկա:

«Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ: Վստահեցնում եմ, որ դրանց բացահայտումը շարունակական գործընթաց է: Վարչապետն ու նոր կառավարությունը նշաձող են սահմանել, և այդ աշխատանքները իրականացվում են, ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ»,-  ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անկարգապահության, քրեական և կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է տարվում նախարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular