ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր կարգավորումներն արդեն գործում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինիս հիման վրա իրականացված գործընթացի արդյունքում դատապատյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակով արդեն իսկ կազմվել է 681 զեկույց, որոնցից 536-ը ուղարկվել է դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկություններից են.

  • Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգը.

Փաթեթում ամրագրվել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորում է ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաև՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Դիմումի ներկայացման կարգի մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նախօրոք պարտավոր է ծանուցել դատապարտյալին:

  • Քրեակատարողական ծառայություն - Պրոբացիայի ծառայություն - դատարան մոդելի գործարկում.

Առաջարկվող մոդելի արդյունքում դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային և նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա համապարփակ կերպով հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները: Զեկույցների կազմման համար ծառայություններն իրենց տրամադրության տակ կունենան 80 օր:

Փաթեթի անցումային դրույթներին համապատասխան՝ այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց՝

  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև Փաթեթն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել անկախ հանձնաժողովի կողմից, Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո (Փաթեթն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 23-ին)՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում զեկույցը:
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված երկու դեպքերում էլ եթեդատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա նրանց վերաբերյալ կազմվում է զեկույց բացառապես այն դեպքում, երբ դատապարտյալը պատիժը կատարող հիմնարկին ներկայացնում է դիմում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular