ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է խաղաղության հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով` այս հարցի շուրջ որևէ դիրքորոշում կարծրացած չէ, եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումն ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում ևս հայկական կողմը համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելուն, ապա այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի փոխվել:

«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ են բանակցությունների ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է:

«Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular