ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններ. Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է տենդերներում իր նոր քաղաքականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքի նախարարությունը ծրագրերի տենդերներում իրականացնում է բաց, թափանցիկ, հավասար մրցակցային քաղաքականություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկանում են հնարավորություն տալ բոլոր այն կազմակերպություններին, ովքեր նախատեսում են մասնակցել նախարարության տենդերներին: Այդ մոտեցմամբ է իրականացվում «Քայլ դեպի տուն» ծրագրի տենդերը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վերջին տվյալներով 3 կազմակերպություն: Հուլիսի 24-ին պարզ կլինի հաղթողի անունը:

«Ամենացածր գին ներկայացնող կազմակերպությունը կճանաչվի հաղթող: Մեր նպատակն է ապահովել հավասար պայմաններ, որպեսզի ցանկացող կազմակերպությունները մասնակցեն: Այսինքն՝ չլինեն պայմանավորվածություններ,նախապես համաձայնություններ… ծրագրերի համար նախատեսված տենդերը լինի բաց, թափանցիկ՝ հավասար պայմաններով»,-ասաց Դավիթ Սարգսյանը: Հաղթող կազմակերպությունն ապահովելու է ծրագրի մասնակիցների սնունդը, տրանսպորտը, շապիկներ, գլխարկներ, գրենական պիտույքներ և այլն: Նախարարի տեղակալը նշեց, որ ծախսերը հաշվարկվել են մատչելի գներով: Ծրագրի ընդհանուր արժեքն է 46 մլն դրամ:

«Քայլ դեպի տուն»-ը մեկտեղել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը: Նախատեսվում է այդ ծրագրի շրջանակում Հայաստանում ընդունել 500 երեխայի:

Ծրագրով Հայաստան ժամանած երեխաներն ու պատանիները մնալու են հյուրընկալ ընտանիքներում: ՀՀ վարչապետի ընտանիքն արդեն միացել է այդ ցանկին: Դավիթ Սարգսյանը նշեց, որ հյուրընկալող ընտանիքների խնդրի հիմնական մասը լուծված է, մոտ 150 հյուրընկալող ընտանիքի կարիք ունեն: Երեխաների համար հագեցած ծրագիր է նախատեսված:  Կլինեն հայոց լեզվի ճանաչողական դասընթացներ: Նախատեսված են էքսկուրսիաներ լինելու են Երևանի և մայրաքաղաքից դուրս թանգարաններ, պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Դիլիջան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: Այցելելու են Թումո կենտրոն, «Այբ» դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ծրագիրն ունենալու է նաև ճամբարային մաս, երեխաներին, պատանիներին այցելելու են բարձրաստիճան պաշտոնյաներ: Դավիթ Սարգսյանի խոսքով, ամեն ինչ անում են, որպեսզի ծրագրի մասնակիցները ունենան հրաշալի տպավորություններ ու բարձր տրամադրություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular