ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստիպված եմ բացել որոշ փակագծեր. Իվետա Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի պատասխան mamul.am կայքում այսօր տպագրված ստի հերթական չափաբաժնի՝ տեղեկացնում եմ, որ սա ոչ ավելին է քան էժանագին ակնհայտ կեղծիք, որի ակունքներում ամենապարզ <<աբիժնիկությունն» է , կամ գուցե՝ շանտաժի փորձը։ Ստիպված եմ բացել որոշ փակագծեր՝ հարցն ունի իր նախապատմությունը: Սեփական էժանագին կայքը 43 միլիոն դրամով մեզ վրա վաճառելու բոլոր անհաջող փորձերից հետո, կայքի սեփականատերերի մոտ ակնհայտ անհավասարակշիռ վարքագիծ է սկսել դրսևորվել և նրանց այլ բան չի մնացել անելու, քան պրիմիտիվ ապատեղեկատվություն տարածել Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված։Խնդիր չենք դնում կետ առ կետ հերքելու սուտն ու ապատեղեկատվությունը, պատասխանելու ինչ որ կասկածելի ինֆորմացիայի աղբյուրների։ Բայց լավ կլիներ, որ այդ հոդվածների պատվիրատուներն ու հեղինակները տեղյակ լինեին, որ շուրջ 20 տարի Գագիկ Ծառուկյանն իր բոլոր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել և երբևէ անձնապես որևէ հարցով չի զբաղվել՝ առավել ևս գազալցակայաններում տեղի ունեցող աշխատանքային հարցերով, կամ կադրային քաղաքականությամբ: Հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություններում շուրջ 20 հազար աշխատակից կա և եթե մասնագիտական անբարեխիղճ գործունեության, սեփական անպատասխանատվության պատճառով աշխատանքից ազատված ինչ -ինչ նախկին աշխատակիցներ՝ սեփական չարությունը պարպելու նպատակով ստահոդ տեղեկություններ են տարածում Գագիկ Ծառուկյանի կամ Մուլտի Գրուպի ձեռնարկությունների մասին՝ իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է գոնե մեկ անգամ փորձեր այդ ձեռնարկություններից կամ Մուլտի Գրուպի լրատվական ծառայությունից ճշտել այդ տեղեկատվության հավաստիությունը, որից հետո նոր նման էժանագին հրապարակումներ աներ։ Գ. Ծառուկյանը շատ հազվադեպ է լինում իրեն պատկանող հիմնարկներում, չի զբաղվում ընթացիկ հարցերի քննարկմամբ, իսկ եթե շփվում է աշխատակիցների հետ, ապա բացառապես նրանց մի հոգս հոգալու, մի փուշ մատից հանելու, մի խնդրանքի լուծում տալու համար։ 
Նոր Հայաստանի պայմաններում այս լրատվամիջոցի տեսակն անընդունելի է։ Իհարկե, այս գործելաոճն էլ է հասկանալի, քանի որ տարիներ շարունակ բացառապես պատվերի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող այս կայքի դեպքում՝ տարիների ընթացքում միայն պատվիրատուներն են փոխվել, իսկ իրենք շարունակել են տարբեր դուդուկների հնչյունների ներքո՝ տարբեր տերերի համար իրենց սև գործն անել։
Այս հրապարակումներով վիրավորվում է մարդու արժանապատվությունը, խոսքը գնում է բարոյական վնասի, բարի անունն ու համբավը արատավորելու մասին։ Նման արաքը չպետք է անպատիժ մնա։ Մենք բոլոր նյութերը հանձնել ենք իրավաբաններին՝ համապատասխան հայցեր նախապատրաստելու համար։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular