ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում և մոդեռնիզացվում է 2-3 տարին մեկ: Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվող իրողությունների վրա, այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ գնահատական տալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:

Պաշտպանության նախարարը որպես համագործակցության հիմնասյուներից առանձնացրել է քաղաքական երկխոսությունը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, հայկական ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին, կրթական ծրագրերը: Տոնոյանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարևորել է ինչպես հայկական զինված ուժերի բազմակողմ զարգացման ու միջազգային փոխգործակցության տեսանկյունից, այնպես էլ այն ռազմա-քաղաքական գործընթացների առումով, որոնք իրականացվում են եվրոատլանտյան անվտանգության համակարգի շրջանակում:

«Մեր խորին համոզմամբ, Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին: Ավելին, Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների շահերը և մշտապես կոչ է անում նրանց վարվել նույն կերպ: Հայաստանն ակտիվ դերակատարում ունի ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, գործընկեր պետությունների հետաքրքրությունները, հետևաբար նաև քաղաքականությունը չեն կարող նույնական լինել: Մենք փորձում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործընկերների ռազմա-քաղաքական համագործակցությանն այն երկրների հետ, որոնք բացահայտ թշնամական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ՀԱՊԿ գործընկերային մեխանիզմների ամրապնդման շուրջ, որպեսզի միասնական մոտեցում ցուցաբերվի ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն առնչվող հարցերին»,- ասել է Տոնոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular