ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային փաստաթղթերով նշված հայկական ամրագրումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանի լրագրողների հետ ունեցած հանդիպումը շոշափեց հարցերի լայնածիր շրջագիծ։

Եթե լուսարձակի տակ առնենք արցախյան հակամարտությանը վերաբերող վարչապետի կատարած պարզաբանումները, ապա այնտեղ կնկատենք երանգային որոշ շեշտադրումներ, որոնք ընդհանուր գծերում պահպանում են մինչ այժմ կատարված հայտարարությունների հետեւողականությունը։

Այսպես. նախ բառացի մեջբերենք այս դեպքում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պարզաբանող վարչապետի խոսքը.  «Առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի կարող լինել։ Բոլոր փաստաթղթերում արձանագրվել է, որ վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի գործընթացի մեջ. եթե մենք խոսում ենք վերջնական կարգավորման մասին, ուրեմն Արցախը պետք է ներգրավված լինի. մինչեւ այդ, պետք է շարունակվեն քննարկումները. ինչպես Ստեփանակերտում ասել էի, ասուլիսի ժամանակ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի  նախագահի հետ. բանակցության նյութ կա. պետք է ամբողջական նյութերին ծանոթանանք. բանակցությունը նույնքան օգտակար է. պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որպեսզի հարցը կարգավորվի։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել մթնոլորտ ձեւաւորելու համար. անընդունելի է Բաքվի  ռազմաշունչ հռետորաբանությունը. Հայաստանը չի խաթարում մթնոլորտը»։

Այստեղ աւելի պարզ է դառնում իր վերջնական համաձայնությունը տալու արցախյան կողմի բացարձակ իրավունքը։ Նախապես խոսվել էր Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտության մասին եւ որոշ անմիջականության մղում փոխանցվել այդ առումով։  Հիմա թեեւ վերջնական փուլին արցախյան կողմի ներգրավվածության մասին հաստատում է կատարվում կամ վերջնական կարգավորման գործընթացին Արցախի ներգրավման հրամայականին, սակայն կարեվորագույն պարզաբանում է ձեւակերպվում եւ պայմանականությունը առաւել եւս ընդգծվում։

Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը ենթադրել էր տալիս վերջնական համաձայնագրի կնքման համար եռակողմ ստորագրություն։ Ենթադրաբար նաեւ՝ որ եթե պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնող Արցախի Հանրապետության օրվա իշխանություններն  իրենց համաձայնությունը տային քննարկվող փաստաթղթին կամ համաձայնագրի կետերին, այդ դեպքում բանակցող Երեւանը եւս համադրելով իր քննարկումները Ստեփանակերտի հետ կարող է վերջնականացնել իր դիրքորոշումը՝ լուծման տարբերակին։

Վարչապետը շրջում է այս պատկերացումը մի կարեւոր հստակեցումով։ Պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Ստեփանակերտի իրավասություններից վեր՝ Արցախի ժողովուրդն է, որ առաջադրված լուծման տարբերակին պետք է տա իր համաձայնությունը։ Որովհետեւ վարչապետի բառերով՝  առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի կարող է կայանալ։

Արցախի մասին վարչապետի կատարած պարզաբանումների ամբողջությունը նկատի ունենալով՝ բանակցային կամ առհասարակ կարգավորման ճանապարհային քարտեզի հետեւյալ ուրվագծումը տեսանելի է դառնում։

Բանակցությունները շարունակվելու են, հիմնականում լուծման կամ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտը ձեւաւորելու համար։ Այդ մթնոլորտի ձեւաւորման համար անհրաժեշտ են միջազգային միջնորդների մասնակցությամբ կայացած պայմանավորվածությունների հարգումը (ինչն անում է հայկական կողմը)։ Այդ մթնոլորտի ձեւաւորմանը չի նպաստում Բաքուն, այլ ընդհակառակը արգելակում է նման առաջադրանքների իրականացում հրադադար խախտելով, ռազմական բյուջե ուռճացնելով, ռազմատենչ հռետորաբանության թափ տալով։ Հակառակ այդ բոլորին, հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնում առաջադրանքի կատարման համար իր ներդրումը ունենալու։

Այդ մթնոլորտի ձեւաւորումից հետո Ստեփանակերտը կներգրավվի բանակցություններին իբրեւ բանակցող կողմ։ Վերջնական փուլը չի նշանակում անշուշտ համաձայնության ստորագրություն։ Որովհետեւ բառակապակցություններն այստեղ հստակ են. Արցախը կներգրավվի կարգավորման գործընթացին։ Գործընթաց է, որը սկզբունքով հանգելու է վերջնական համաձայնության։ Իսկ որեւե վերջնական համաձայնություն չի կայանա առանց Արցախի ժողովրդի մասնակցության, ժողովրդավարական կարգերով ղեկավարվող պետության համար առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կամարտայայտության։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի կատարած այս երանգային շեշտադրումները միջազգային տարբեր փաստաթղթերում ունեն իրենց նշումները։ Առ այդ, ի տարբերություն Բաքվի, Երեւանը նույն լեզուն, նոյն մասնագիտական բառապաշարը, քաղաքագիտական նույն ասելաձեւերն է օգտագործում թե՛ ներքին լսարանի համար  եւ թե՛ միջազգային տարբեր ատյաններում։

Հրապարակված փաստաթղթերում նշումներ կան անժամկետ հանրաքվեի եւ այդ հանրաքվեի մասնակիցների (այս դեպքում փախստականների վերադարձով պայմանավորված) գործադրելիության հավանականությունը անորոշ թողող կետերի մասին։

Այս շփոթը հայկական պարզաբանումներում կփարատվի, երբ մտաբերենք վարչապետի կատարած նախորդ հայտարարության այն մասը, որտեղ հաստատվում է, որ Արցախի ադրբեջանական համայնքը արդեն մասնակից է բանակցություններին։ Նրանք ստացել են ադրբեջանական քաղաքացիություն եւ մասնակցել արցախյան հակամարտության բանակցային կողմ համավող Ադրբեջանի նախագահի ընտրություններին։ Նախագահ Ալիեւը իրավականորեն իրենց ամբողջովին ներկայացնում է արդեն։ Ուրեմն պարզ է այստեղ Արցախի ժողովրդի պատկերացումը եւ հանրաքվեով իր համաձայնությունը տալու արցախահայության կամքի ամրագրման վարչապետի կողմից ընդգծված հրամայականը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular