ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են՝ նպաստելով հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի առաքելության, հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, ինչպես նաև Եկեղեցու ներկա գործունեության մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին՝ հույս հայտնելով, որ դրանք ևս կհաղթահարվեն հայ ժողովրդի զորեղ հավատքի շնորհիվ:

Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսն իր հերթին տեղեկացրել է Հայաստան իր այցի մասին, որի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև միջեկեղեցական հարաբերությունների, ի մասնավորի` Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Լյութերական-ավետարանական Եկեղեցու միջև կապերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular