ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հուլիսի 22-ին հենց  Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

«102–րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտականպատրաստության միջոցառումորը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետճանապարհները, բոլորըտեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել էհետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզմանընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմքանի որնրանք հետախույզներ ենիսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենցմարզման վայրըդրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալբայցչպաշտպանելով հետախույզներին, նշեմոր նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենցաջակցող բնակավայրիիսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվյուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումների մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։ «Բայց ես պաշտոնապես հայտարարում եմոր ռուսական կողմը 1 օրառաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել էոր լինելու էմարզումբայց մարզման վայրը չէր նշել»,– փակ խորհրդակցությունից հետո  պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց  նախարարը և փաստեց, որ  ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է, ներողություն է խնդրել։

 Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ  համայնքում  հուլիսի 22-ին,  Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը  կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:

Միջոցառմանը  ներկա էր նաև  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ  Տոնոյանը: Նա, 102-րդ  ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ  համայնքի ղեկավար Վարդան  Մակեյանի հետ նախ  ծաղիկներ  դրեց փանիկցի զոհված ազատամարտիկների և  քառօրյա պատերազմում զոհված զինվորի գերեզմանին:

Հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular